Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է

Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվում են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում

Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է  հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին ԼՂ տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։

«Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև:

Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը գտնվում է Ադրբեջանի Նովխանի գյուղում, վերածված է աղբավայրի։ Իրանական մշակութային ժառանգություն հանդիսացող շիական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանքի է արժանացել իրանական տեղեկատվական կայքերում։ Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաև ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը: Ըստ նրա՝ անգամ ցուցանակ տեղադրված չէ, որը կփաստի հուշարձանի՝ պետության կողմից պահպանված լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Հուսեյնի մզկիթ» վերտառությամբ գրությունն է։ «Կրոնական հուշարձանի ներսը վերածվել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր»,- նշել է Զաուր Ալիևը»,- նշված է հոդվածի մեջ: 

Հոդվածում բերված հաջորդ օրինակը Բաքվի Սաբունչուի շրջանում Մաշթաղա ավանում գտնվող 17-18-րդ դարերով թվագրվող արևելյան հայտնի համամն է, որն ամբողջությամբ վերածված է աղբանոցի: Մշակութային այս ժառանգությունը հայտնի է նաև «Ավազի համամ» անունով: Ապշերոնի գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն նմանօրինակ համամներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է կիսաքանդ և ավերված վիճակում։

«Նույնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ ավանի տարածքում գտնվող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչության շրջանում հայտնի է «Հին համամ» անունով։ Այն 15-16-րդ դարերի շինություն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին։ Բնակիչների խոսքերով՝ պատմական հուշարձանի՝ աղբավայրի վերածվելու հիմնական պատճառը պատասխանատու կառույցների անտարբեր վերաբերմունքն է: Պետք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին և գործել է մինչև 1988 թվականը: Պատմական այս հուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջև:

Հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք ադրբեջանցիների կողմից աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագետ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո հուշարձանի մի մասը ոչնչացվել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչությունն էլ, իր հերթին, հուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագետի խոսքով՝ տարածքում թափված աղբը պատմական հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»,- ասված է հիմնադրամի հոդվածում:

Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից բացի՝ Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում նաև սրբավայրեր, ուխտատեղիներ: Այսպես՝ դեռևս 2016 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Յալամա ավանում անհայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նույն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետև՝ Մոլլա Ահմադ սրբավայրերը:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ մշակութային հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը: Հարկ է նշել, որ ոչնչացվում են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող և ադրբեջանցիների հետ որևէ աղերս չունեցող մշակութային կոթողները։

«Բաքուն նպատակաուղղված նույն քաղաքականությունն վարում է ոչ միայն բռնազավթված Արցախում՝ ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնեական եկեղեցիները, այլև՝ հենց Ադրբեջանի տարածքում։ Ասվածի ապացույցը Զաքաթալայի շրջանի հնագույն կիսավեր եկեղեցին է, որը, թեև գտնվում է պետության պաշտպանության ներքո, սակայն ենթարկված է վանդալիզմի։

Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները»»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածը:






Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top