Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են Գյումրիում հանրահավաքի. ավագանու անդամն ահազանգում է
Ներքաղաքական
«ՔՊ-ն խռխռում է Գյումրիում: Քիչ հետո սկսվող՝ իրենց Սարիգի եզրափակիչ հանրահավաքի մասսովկան ապահովվելու համար օգնության է հասնում Երևանի 9%-ոց «քաղաքապետը»։ Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են հանրահավաք, որպես ՔՊ-ի ընտրազանգված։
Շարունակե՛ք խաբել ձեզ ու համոզել, որ ունեք իրական գյումրեցու քվեն։
ՔՊ-ին Գյումրին անկասկած մերժելու է», - գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: