Կնոջ հետ, բայց Քարդաշյանի համար. Շվարցնեգերի որդին մերկացել է
Մշակութային
Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետ, ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան, բոդիբիլդերի մարզիկ Առնոլդ Շվարցնեգերի որդին՝ Պատրիկ Շվարցենեգերը եւ նրա նշանած Էբբի Չեմպիոնը մասնակցել են համարձակ ֆոտոսեսիայի, որը կազմակերպվել է հայկական ծագում ունեցող դերասանուհի եւ մոդել Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի բրենդի գովազդային արշավի շրջանակներում:
Զույգը նկարվել է որպես հարսն ու փեսա՝ ցուցադրելով հարսանիքի ներքնազգեստի հավաքածուն, իսկ մի լուսանկարում Պատրիկը ամբողջությամբ մերկ է:
Այս ֆոտոշարքը Պատրիկ Շվարցենեգերի եւ Էբբի Չեմպիոնի համար յուրահատուկ նախապատրաստություն էր իրենց սեփական հարսանիքին: 31-ամյա դերասան Շվարցնեգեր կրտսերը եւ 28-ամյա մոդել Չեմպիոնին հարաբերությունների մեջ են դեռեւս 2015 թվականից, իսկ 2023 թվականի վերջում Պատրիկն իր սիրելիին ամուսնության առաջարկություն արեց:
Շվարցենեգերի նշանածը խոստովանել է, որ անհամբեր սպասում է, թե երբ կկարողանա հագնել Skims հավաքածուի ներքնազգեստներից իր հարսանիքի եւ մեղրամսի ժամանակ:













