Սարիկ Մինասյանի պատճառով ոստիկանությունը տուգանել է նրա վարորդին
Ներքաղաքական
ԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին` մեքենայում մինչեւ 7 տարեկան երեխա առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման համար։
Այս մասին հայտնել է Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քվեարկելուց հետո Սարիկ Մինասյանը առանց ամրակապվելու մանկահասակ երեխայի հետ նստել է մեքենայի առաջին նստատեղին եւ հեռացել տեղամասից: