Կրեմլը ծաղրում է պատերազմը կանգնեցնելու Արևմուտքի փորձերը. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
ՆերքաղաքականՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կրեմլը ծաղրում է պատերազմը կանգնեցնելու Արևմուտքի փորձերը: Ուղերձը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։
«Այժմ Մոսկվայում բացահայտ ծաղրում են գործընկերների փորձերը՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Միայն ճնշմամբ դա պետք է դադարեցնել եւ Ռուսաստանին խաղաղություն պարտադրել», - ընդգծել է ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկու խոսքով՝ Եվրոպան «չի մոռանա այս պատերազմից քաղած բարոյական դասերը»։ Նա նաև կոչ է արել չանտեսել Ռուսաստանի գործողությունները։
https://www.facebook.com/watch/?v=698487286172640