«Գունավոր հեղափոխությունների» մեխանիզմը հասավ ԱՄՆ
Միջազգային
ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պուռինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը մեկնաբանել է հակաթրամփյան զանգվածային ցույցերը Նահանգներում, նշելով, որ այս բողոքի ակցիաները կարող են լինել խորքային պետության կողմից գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձ։
«Երբ «Ձեռքերից հեռու» բողոքի ցույցերն այդքան լավ են կազմակերպված, հարց է առաջանում` արդյոք խորքային պետությունն օգտագործո՞ւմ է իր «գունավոր հեղափոխության» դրսի մարտավարությունը, որպեսզի փորձի նման բան ստեղծել տանը»։
Թրամփի դեմ միանգամից ամբողջ Ամերիկայով մեկ միանգամից սկսվել են լայնածավալ ցույցեր: Միայն փաստըմ որ մոտ 1200-ի կարգիւ զանգվածային միջոցառում տեղի են ունեցել միաժամանակ, արդեն իսկ հաստատում է, որ դրանք կազմակերպված են մեկ կենտրոնի կողմից։
Կարճ ասած, «գունավոր հեղափոխությունը» հասավ ԱՄՆ:
Չնայած, աշխարհն արդեն վաղուց է վարժվել այդ տեխնոլոգիայի, տարբեր երկրներում մշակվել եւ կիրառվել են հակաքայլեր: Այսինքն, Թրամփը եւս բոլոր հնարավորությունենրն ունի, որչ այդ տեխնոլոգիաները գործի դնի: Ընդ որում, նրա համար ավելի հեշտ է. «գունավոր հեղափոխությունների» պարտադիր բաղադրիչներից է, որ Արեւմուտքը եւ հատկապես` ԱՄՆ-ն կոշտ ճնշումներ կիրառի տվյալ երկրի իշխանությունենրի դեմ: ԱՄՆ-ի պատրագայում դա չի կարող լինել. Թրամփն ինքն իր վրա -նշում-սպառնալիքներ չի կիրառելու:
