Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Հատուկ ռազմական օպերացիա` 3 տարի. արդյունքներ, նվաճումներ եւ հեռանկարներ

Լրացավ 3 տարին, ինչ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվում է հատուկ ռազմական գործողություն: Հենց այս կապակցությամբ էլ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր «Հատուկ ռազմական օպերացիա` 3 տարի. արդյունքներ, նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով գիտա-գործնական կոնֆերանսը, որին ներկա էին տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մի շարք հասարակական, մշակութային գործիչներ, փորձագիտական լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից:

«ՊԵՏՔ Է ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԵԾ ՎՏԱՆԳԻՑ, ՈՐԸ ԿՐԿԻՆ ՉՈՔԵԼ Է ՄԵՐ ԴՈՒՌԸ»

Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի ուղերձներ էին հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Երեւանում Ռուսաստանի Գիտության եւ մշակույթի կենտրոնի («Русский дом») նորանշանակ ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Ուղերձները ներկաներին փոխանցեցին Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը եւ Ռուսաստանի Գիտության եւ մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն: Ողջույնի խոսքեր էր հղել ներկաներին նաեւ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

Ինչպես կոնֆերանսի բացման խոսքում ընդգծեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, կարեւոր է այսօր քննարկել հատուկ ռազմական գործողության արդյունքները, նվաճումներն ու հեռանկարները, որպեսզի հասկանանք, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, եւ այն ինչպիսի ածանցյալ ազդեցություն է ունենալու Հայաստանի եւ մեր տարածաշրջանի վրա:

«Կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի ապագա է սպասվում մեզ, եւ ինչպիսի ճշգրիտ քայլեր պետք է կատարենք, որպեսզի փրկենք մեր ժողովրդին այն մեծ վտանգից, որը կրկին չոքել է մեր դուռը», - ասաց Բաբուխանյանը:

«ԴԱԴԱՐԸ՝ ԱՌԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԿՀԱՆԳԵՑՆԻ ՆՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ»

Կոնֆերանսի հատուկ հյուրն էր Կիեւի ռեժիմի հանցագործությունների հարցերով ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան, պ.գ.թ. ՌՈԴԻՈՆ ՄԻՐՈՇՆԻԿԸ: Իր ելույթում նա ընդգծեց, որ Ռուսաստանը կատեգորիկ դեմ է ռազմական գործողությունների սառեցմանը: Ըստ նրա` դադարը՝ առանց համակարգված կարգավորման, կհանգեցնի նոր էսկալացիայի:

«Նման ռազմական գործողությունների սառեցումը պարզապես ընդմիջում է Կիեւի եւ Արեւմուտքի համար, որոնք արդեն մի քանի անգամ ապացուցել են, որ իրենց լռություն պետք է միայն ու միայն նորից Կիեւին զինամթերք տրամադրելու համար: Պետք է կառուցել երկխոսություն, ասելով միմյանց ճշմարտությունը, տարբեր ձեւաչափերով փորձագետների, կառավարության եւ պետական պաշտոնյաների հետ քննարկել հեռանկարները, ապագան եւ քաղաքական գործողությունների հետեւանքները երկու կողմերի հետ ու հասնել փոխհամաձայնեցված տարբերակների: Վստահ եմ՝ երկարամյա համատեղ կյանքի փորձի վրա հիմնվելով՝ առողջ բանականությունը միշտ կհաղթի, եւ մենք կգտնենք շփման կետեր՝ մեր ապագա համատեղ գոյակցության համար ի շահ մեր պետությունների եւ մեր ժողովուրդների»,- շեշտեց Միրոշնիկը:

«ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ, ՈՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱ ԷՐ»

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ էքս փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ իր խոսքում նախ անդրադարձավ ազգերի ինքնորոշման իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում:

«Ե՛վ Ղրիմում, ե՛ւ Դոնբասում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը պայքարել է իր ինքնորոշման լիակատար իրավունքների համար: Բայց ի տարբերություն ՌԴ-ի, որի ղեկավարությունը պաշտպանեց Դոնբասի ազատասեր բնակչությանը ագրեսորներից՝ Փաշինյանի կոլաբորացիոնիստական ռեժիմը ճանաչեց Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս եւ մատը մատին չխփեց, երբ Ալիեւի հակահայկական եւ քսենոֆոբ ռեժիմը զբաղվում էր Արցախի հայ բնակչության էթնիկ զտումով», - ընդգծեց Շարմազանովը:

Ըստ բանախոսի` Ռուսական հատուկ օպերացիան Ուկրաինայում վերադարձրել է բազմաբեւեռությունն աշխարհում։ Մինչեւ հատուկ ռազմական գործողության սկիզբը՝ գոյություն ունեցած շրջանը Շարմազանովի գնահատմամբ՝ պատմական անոմալիա էր՝ համաշխարհային միաբեւեռության պատճառով:

«Աշխարհը դարեր շարունակ եղել է բազմաբեւեռ: 1991թ.-ից հետո՝ ԽՍՀՄ-ի փլուզումով սկսվեց աշխարհի միաբեւեռ շրջանը, որը, փաստորեն, պատմական անոմալիա էր։ Ավելի վաղ աշխարհը երբեք ամբողջապես մեկ բեւեռի վերահսկողության տակ չի եղել։ Բայց այսօր աշխարհակարգը փոխվում է մեր աչքի առաջ։ Գեոպոլիտիկ իրականությունն այն է, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում փոխել է աշխարհակարգը։ Հստակ է, որ միաբեւեռ աշխարհն այլեւս չկա։ Բայց միայն երեք տարի անց՝ հատուկ ռազմական գործողությունը սկսվելուց հետո, Արեւմուտքը սկսել է հասկանալ Ռուսաստանի դեմ դրսեւորած ատելության քաղաքականության սխալը», - ասաց Շարմազանովը:

«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՒԼԵՐՈՎ»

«Աշխարհաքաղաքական գործընթացները եւ Հատուկ Ռազմական գործողությունը» խորագրով զեկույցով հանդես եկավ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծումը ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի համար նշանակում է խփել գլոբալիստների դագաղի վերջին մեխը։

«Եվ հենց ուկրաինական հարցով ռուս-ամերիկյան բանակցություներում փորձ է արվում գտնել այնպիսի լուծումներ, որոնք չվնասեն ո՛չ Ռուսաստանի եւ ո՛չ էլ ԱՄՆ-ի իշխող վարչակազմերի վարկանիշներին ու չառաջացնեն երկրներում իշխանափոխության սպառնալիք։ Եվ այդ ամբողջ դետալները բազմաքայլ օպերացիայի համար քննարկվում են այդ բանակցություններում։ Ուկրաինայի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի մի քանի փուլերով, բացառելու համար գլոբալիստների կողմից այդ գործընթացի վիժեցումը։ Եվ քանի որ մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի եւ հաղթանակը մերը կլինի», - վստացեցրեց Նահապետյանը։

«ՄԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՀԱՄԱՏԵՂ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ, ԵՎ ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՄԵԾ ԱՊԱԳԱ»

«Վորոնեժ բազմազգ» ցանցային հրատարակության (որը մտնում է «ՌԻԱ Վորոնեժ»-ի կազմի մեջ) խմբագիր ԵՎԳԵՆԻ ԲԵԼՈԶՅՈՐՈՎԸ, ով ժամանել էր Երեւան՝ հատուկ այս կոնֆերանսին մասնակցելու համար, պատմեց Վորոնեժի հայ համայնքի կողմից եղբայրական ռուս ժողովրդին այս ծանր փորձության տարիներին ընձեռած աջակցության մասին:

«Վորոնեժի հայկական սփյուռքի ներկայացուցիչներն առաջիններից էին, որ տրամադրեցին իրենց հյուրատները, որպեսզի ընդունեն Խերսոնի ե Զապորոժիե մարզերից տեղահանված մարդկանց։ Հայկական սփյուռքը հավաքել էր հումանիտար օգնություն՝ այն մարդկանց համար, ովքեր տեղափոխվել էին Կուրսկի մարզից։ Նրանք նաեւ պարբերաբար այցելում են զինվորական հոսպիտալներ, նվերներ են տանում՝ Ամանորի եւ Հայրենիքի պաշտպանի օրվա առիթներով։ Հայկական սփյուռքը բանակին է նվիրել անգամ ավտոմեքենա։ Գումար էին հանգանակել եւ դրանով գնել էին այն ու նվիրել բանակին։ Երբ մենք հարցրինք տեղի հայկական սփյուռքի ղեկավար Կամո Չաբանյանին, թե ինչու եք դուք ձեր գումարներով մեքենա գնել, ասաց, որ հայ ժողովուրդը հիշում է Ռուսաստանի դերը հայ ժողովրդի փրկության գործում, ուստի՝ ժամանակն է օգնել եղբայրական ռուս ժողովրդին այս փորձությունների տարիներին։ Դա լսելը շատ հուզիչ էր», - ասաց Բելոզյորովը։

Բանախոսի կարծիքով՝ հայերին եւ ռուսներին շատ ավելին է միավորում, քան մեզ բաժանում է իրարից:

«Մենք ունեցել ենք համատեղ պատմություն, ունեցել ենք համատեղ մեծ հաղթանակ, եւ կարծում եմ, որ մեզ սպասվում է համատեղ մեծ ապագա։ Ես, առնվազն, հուսով եմ», - նշեց նա:

«ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ, ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻՆ ՀԱՍՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ էլ իր ելույթում ասաց, որ ոչ միայն որպես միջազգայնագետ, այլ նախեւառաջ, որպես մարդ, ում ընտանիքում եղել են Մեծ հայրենական պատերազմի վետերաններ, շատ լավ է հասկանում, թե ինչ է տեղի ունենում այսօր Ուկրաինայի տարածքում:

«Ֆաշիզմի դեմ պատերազմը ոչ միայն Ռուսաստանի կամ ուրիշ այլ երկրի գործն է, այլ բոլորիս գործն է, քանի որ մենք այն մարդկանց սերունդներն ենք, որոնք ժամանակին արյուն են թափել եւ պաշտպանել մեր ընդհանուր հայրենիքը: Դրա համար ուզում եմ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, պետք է ավարտին հասցվի մինչեւ վերջ: Եվ մենք վերջապես պետք է տեսնենք, որ Արեւմուտքը ճանաչում է իր ե՛ւ աշխարհաքաղաքական պարտությունը, ե՛ւ պարտությունը ճակատամարտում»,- նշեց Բալասանյանը:

Զեկույցներով հանդես եկան նաեւ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը:

«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇԱՆՏԱԺԻ ՈՒ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

Իսկ Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանը ներկաներին դիմեց տեսակամուրջի միջոցով. «Ողջույններս եմ հղում իմ անկոտրում, պահանջատեր հայ ազգիս։ Այսօր ավելի քան արդիական են նմանատիպ միջոցառումները Հայաստանում, քանի որ հայկական հեռուստատեսությունը վարակված է թուրքական եւ արեւմտյան պրոպագանդայի բարբաջանքներով։ Ինձ համար ցավալի է, երբ հայերենով ու հայի բերանից հնչում են Արցախի, Եղեռնի, մեր անցյալի ու հավատքի, մեր պատմական իրական տարածքներ Արեւմտյան Հայաստանի, Արցախի` մեզ պատկանելու հերքման մտքեր: Ամեն ինչ անցողիկ է, սա եւս կանցնի։ Այս աղբի անցման պրոցեսը կախված է Հատուկ ռազմական գործողության շուտ ավարտումով։ Յուրաքանչյուր հայ պետք է լավ գիտակցի, որ դարերով պետականություն չունենալուց հետո՝ վերջին հարյուրամյակում ձեռք բերած պետականությունը ռուս ազգի շնորհքն է եւ միմիայն այս եղբայր ազգն է, որ կանգնում է հայ եղբոր կողքին։ Իհարկե, եթե «հայկական ղեկավարությունը» ջանասիրաբար չի ուրանում այդ եղբայրությունը»:

Ըստ Մարդոյանի, ցավալի է, որ հայը վաճառում է իր իսկ ձեռք բերածները, հետո վերագրում այն ռուսին, թե ինչու մեզ չօգնեցին:

«Համոզված եմ, եւ դուք նույնպես համոզված եղեք՝ գալու է այն ժամանակը, երբ ամեն ինչ հետ ենք բերելու, ու մեղավորները պատժվելու են խստորեն։ Արդեն 3-րդ տարին է` ընթանում է հատուկ ռազմական օպերացիան, որը սկսվել է Ուկրաինայի կոռումպացված կառավարության դրդմամբ, որոնք հոխորտում էին, որ շուտով գրավելու են Ղրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, բնաջնջելու են ազգաբնակչությանը, քանի որ իրենց պետք էին միմիայն տարածքները: Մեր ազգի լավագույն տղաները մարտնչում են ռուս եղբայրների հետ հավասար։ Մենք պայքարում ենք մեր ավանդական գաղափարները պահպանելու համար, մեզ համար օտար են, այսպես կոչված, ԼԳԲՏ հասկացողությունը։ Մենք թույլ չենք տա, որ մեր պապերի թափված արյունը՝ ի դեմ ֆաշիզմի ու նացիզմի, փոշիանան», - ասաց նա։

Սամվել Մարդոյանը նշեց այն հայ տղաների անունները, ովքեր իրենց խիզախությամբ բարձր են պահել հայերի անունը՝ Հատուկ ռազմական գործողության ընթացքում: Նրանց շարքերում են ՌԴ հերոս Անդրանիկ Գասպարյանը, «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը եւ 100-ից ավելի տղաներ, որոնք պարգեւատրվել են Ռուսաստանի Պետդումայի եւ նախագահի կողմից բարձրագույն շքանշաններով եւ մեդալներով։

«Հատուկ ռազմական գործողությունը հասարակ կռիվ չէ։ Սա պայքար է աշխարհի միաբեւեռության դեմ։ Սա պայքար է արեւմտյան շանտաժի ու այլասերության դեմ։ Եվ վերջում ուզում եմ հավելել՝ թշնամին տապալվելու է, եւ հաղթանակը մերն է լինելու: Այս կարգախոսը եղել է մեր պապերինը եւ փոխանցվել է մեզ, մենք էլ պետք է այն փոխանցենք մեր երեխաներին ու թոռներին: Իմ հայ ազգ, ոտքի կանգնեք, միշտ ուժեղ, ամուր եղեք, շուտով ամեն ինչ լավ կլինի», - եզրափակեց խոսքը Մարդոյանը։

Կոնֆերանսի ավարտին ծավալվեց քննարկում հնչեցված մտքերի շուրջ, որին ակտիվորեն մասնակցեցին անկախ քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը, վաստակաշատ մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը եւ այլք: Կոնֆերանսի ավարտին մասնակիցները, ամփոփելով ելույթները, միաձայն ընդունեցին բանաձեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top