ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ

Նախկին պաշտոնյաններով լի «ընտանիք», որտեղ խեղված ճակատագրեր են սրբագրվում. Սերը, կրթությունը ու ժպիտը ճաղերից այն կողմ

Դատապարտյալների հանդեպ հասարակության վերաբերմունքը երբեք էլ միանշանակ չի եղել:  Միևնույն ժամանակ, միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես են ապրում ճաղերից այն կողմ գտնվող մարդիկ, հավատում  են արդյոք իրենց կյանքում որևէ մեկին ու ինչի են սպասում:  Օրինակ, ինչպե՞ս են ապրում խաթարված ճակատագրերով, կյանքի տարբեր, բայց միեւնույն ժամանակ նմանօրինակ պատմություններով անազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյանները, ուժային համակարգում ժամանակին տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ դատապարտյալի կամ կալանավորի կարգավիճակում «Վարդաշեն» ՔԿՀ-ի փակ դռներից այն կողմ։ Դեպի խցեր տանող երկաթյա հսկա դուռը արդարացրեց ֆիլմերից ու գրքերից մնացած սպասելիքներս, բարձր առաստաղով միջանցքը, որտեղ լույսի միակ աղբյուրը էլեկտրականությունն էր ճնշում էր անտեսանելի սառնությամբ, բայց դա միայն առաջին մի քանի վարկյաններում։ Որովհետեւ ՔԿՀ-ում շրջայցից մի քանի րոպե անց անէացավ անտեսանելի սառնությունը ու լույսի ալիքը տարածվեց միջանցքում, երբ նկատեցինք լայն ու ընդարձակ զբոսանքի վայրը, ծաղկած ծառերը, գրքերով լի պահարանները, գունավոր նկարները,  համակարգիչները եւ  հաշվապահական հաշվառում ուսանող սյունեցի դատապարտյալներին, նախկին զինվորականներ՝ 45-ամյա կապիտան Արման Մալինցյանին եւ 43-ամյա մայոր Կ․ Միքաելյանին։

45-ամյա Արման Մալինցյանը պահեսազորի սպա էր, 44-օրյա պատերազմից հետո հետո, սակայն, փոխվեց նրա կյանքի ընթացք՝ հայրենիքի պաշտպանը դարձավ ապօրինի զենք-զինամթերք իրացնող եւ դատապարտվեց երեք տարի 3 ամիս ազատազրկման, որից մեկ տարի մեկ ամիսն արդեն կրել է։ Արման առաջին, ու ինչպես ինքն է ասում վերջին դատվածությունն է․

-Ընդունել եմ ինձ մեղսագրվող արարքը, զղջացել եմ, եթե հիմա հարցնեք, թե ինչու նման անօրեն ճանապարհով գնացի չեմ կարող պատասխանել, որովհետեւ ինքս էլ չեմ կարողանում ինձ հասկանալ ու ներել։ Երբեք չեմ մտածել, որ մի օր կհայտնվեմ անազատության մեջ, ու կդասվեմ շարքային հանցագործների շարքում, բայց, փաստորեն ճիշտ է հնուց եկած ասույթը՝ երբեք մի ասա, երբեք․․․

«Վարդաշեն» ՔԿՀ-ում եմ դեկտեմբեր ամսից ու հենց այստեղ՝ այս ամիսների ընթացքում հասկացա ազատության իրական գինն ու արժեքը։ «Վարդաշեն» ՔԿՀ-ն տարբերվում է մյուս ՔԿՀ-ներից, այստեղ պատիժ են կրում ուժային կառույցի նախկին չինովնիկներ, զինվորականներ, որոնք անցել են հարուստ կյանքի փորձ ու  կյանքի ինչ-որ մի փուլում, ցավոք, փողի փայլի գայթակղությանը չեն դիմացել ու դարձել մեկը մեզանից։ Այստեղ բոլորս մի մեծ ընտանիք ենք դարձել, որոնց կապում է մեկ ընդհանուր բան՝ օրենքից դուրս ապրելու վճարման գինը։ Ճիշտ է, ինչպես բոլոր ընտանիքներում մեզ մոտ էլ երբեմն խցակիցների միջեւ անհասկացվածություններ լինում են, լինում են տարաձայնություններ, բայց  հաջորդ վարկյանին հասկանում ենք, որ կյանքը առանց այն էլ մեզ շատ ցավոտ է ապտակել, էլ միմյանց ցավեցնելն ու ապտակելը առանձնապես ցավ չի պատճառում։

Բանտային տխուր առօրյաին, անցյալի սխալների ամենօրյա ուրվականներին հաղթում ենք մեր լավատեսությամբ ու ապագայի հանդեպ նորովի պատկերացումներով։ Իսկ ապագայում կյանքին նորովին նայելուն օգնում է վերասոցիալակացման ծրագիրը, պետությունը այս կերպ փորձում է մեզ ապացուցել, որ մենք այդքան էլ վատը չենք, որ ուղղվելը երբեք էլ ուշ չէ։ Ինքս հեռու լինելու համակարգչային գիտելիքներից այսօր, եթե չչափազանցնեմ պրոֆեսիոնալ հաշվապահական հաշվառման մասնագետ եմ դարձել։ Սա ոչ միայն մեզ պիտանի զգալու, այլ ապագայում նոր պատկորացումներով կյանքին նայելու հնարավորություն է տալիս, հասկանում ենք, որ մենք էլ կորսված մարդիկ չենք, որ Աստված մեզ նոր մարդ դառնալու հնարավորություն է տվել, որից հրաժարվելը առնվազն տգիտություն կլինի։

43-ամյա Կ․ Մ-ն էլ 20 տարվա զինվորական է՝ կոչումով մայոր, ասում է մի քանի ամիս էր մնացել, որ փոխգդապետի կոչում ստանա, բայց 150 հազար դրամ կաշառք վերցնելու գայթակղության չդիմանալու հետեւանքով այսօր զրկվեց ոչ միայն փոխգնդապետի պատվավոր կոչումից, այլ նաեւ անչափահաս երեխաներին ու ծեր ծնողներին տեսնելու հնարավորությունից։  «20 տարին ՊՆ-ում եմ աշխատել, այդ տարիների ընթացքում անգամ նկատողություն չեմ ստացել, ամբողջ աշխատասենյակս պատվոգրերովս էին ողողված, այնպիսի մեդալ էի ստացել, որ միայն զորքերն էին ստանում, բայց ես լինելով զինկոմիսարիատների համակարգում արժանացել նման պատվի, բայց 150 հազար դրամի փայլը ու ընտանեկան ծանր վիճակս նպաստեցին, որ շեղվեմ օրենքից , որի համար ինձ չեմ ներում։ Չեմ ներում, որ 20 տարվա սպայիս աշխատանքս այդկերպ ջուրը լցրեցի։

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ






ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ Զելենսկի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top