Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico
Ներքաղաքական
Եվրոպական գերատեսչությունը Huawei ապրանքանիշի հետ կապված ընկերությունները ներառել է սև ցուցակում։ Եվրահանձնաժողովի ընդունած որոշման մասին հայտնում է Politico թերթը՝ իր նյութում հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ Եվրահանձնաժողովը հետաքննություն է անցկացրել կորպորացիայի դեմ՝ Եվրախորհրդարանում ենթադրյալ կոռուպցիայի գործի շրջանակներում: Արդյունքում, գերատեսչության աշխատակիցներին արգելվել է հանդիպել որևէ ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք կարող են կապված լինել Huawei-ի հետ, քանի որ ապրանքանիշը համարվում է ենթադրյալ կոռուպցիայի մեջ ներգրավված:
Բրյուսելը հետաքննություն է անցկացիել ընկերության դեմ, որը կարող է մասնակից լինել Huawei-ին աջակցելու հարցում ութ եվրապատգամավորների ներգրավմանը: Միևնույն ժամանակ, ապրանքանիշի ներկայացուցիչներն իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հերքել են՝ պնդելով, որ ընկերությունը կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության դիրքորոշում ունի: