Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Թուրքասիրությու՞ն, թե՞ «խաղաղության» մոլորություն

Վերլուծություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նախորդած օրը՝ ապրիլի 23-ին, երբ Հանրապետության հրապարակում Ջահերով երթը մեկնարկեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելով՝ հայաստանյան իշխանության ու մերձիշխանական շրջանակների կողմից այն մատուցվեց որպես «սադրանք», «հայ ազգին խայտառակող արարք» եւ այլն: Նմանատիպ գնահատականները լայնորեն գեներացվեց հենց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականում:

Ակցիան, որը տարիներ շարունակ տարբեր երկրներում ընկալվել է որպես ազգային-քաղաքական դիմադրության խորհրդանիշ, որոշ տեղական թրքասերների կողմից հիստերիայի պատճառ դարձավ: Ոմանք գնացին ավելի հեռու՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել դրոշ այրողներին։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե արտասահմանյան դեսպանատների առջեւ դրսևորված բռնություններին, այլ` սիմվոլիկ գործողության, որը հասցեագրված էր ցեղասպանությունը հերքող պետությանը։

Ու այս ամենի զավեշտն ու աբսուրդն այն է, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բառացիորեն կանգնում էր Արցախի դրոշի վրա՝ տեսախցիկների առաջ, Հայաստանի իշխանություններից որեւէ համարժեք արձագանք չեղավ։ Ո՛չ «հայ ժողովրդի արժանապատվությունը», ո՛չ «դիվանագիտական նորմերը» չհիշատակվեցին, իսկ մամուլում այս միջադեպը արագորեն անցավ երկրորդ պլան։

Ինչ խոսք, զարմանալի ոչինչ չկա: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների «կարգավորման» օրակարգը հասցվել է «քիրվայության»։ Ի սկզբանե էլ տեսանելի էր այս իշխանության հետեւողական ջանքերը՝ մերձենալ Թուրքիային ու Ադրբեջանին՝ շրջանցելով պատմական խոցերը՝ Ցեղասպանության ճանաչումից մինչեւ արցախյան պատերազմների ժառանգություն։ Արդյունքում այլեւս փաստ է, որ պաշտոնական Երեւանը եթե նախկինում պահանջում էր Ցեղասպանության ճանաչում եւ կոչ էր անում աշխարհին դեմ դուրս գալ Ադրբեջանի ագրեսիային, ապա այժմ այդ հռետորաբանությունը փոխվել է՝ «հարեւանների հետ կարգավորված հարաբերություններ», «բաց սահմաններ», «խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի» փաշինյանական ճարտասանությամբ: Սակայն, երբ այդ «խաղաղությունը» չի արժանանում փոխադարձ վերաբերմունքի, երբ Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը սպառնում է Սյունիքին, այդ քաղաքական ուղեգիծն ավելի շատ նմանվում է միակողմանի զիջման, քան՝ ռազմավարական մտածողության։

Ի՞ՆՉՆ Է ՎԱԽԵՑՆՈՒՄ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Իշխանության՝ ապրիլի 23-ի դրոշ այրելու ակցիայի դեմ հիստերիկ արձագանքը առաջ է բերում հարց․ ինչո՞ւ է այդքան սուր արձագանք ցուցաբերվում մի արարքի, որը մեծ մասամբ սիմվոլիկ է, բայց երբ իրապես ոտնահարվում են մեր պետական սիմվոլները, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ ողջ-ողջ այրվում էին մեր զինվորները, լիրբ լռություն է պահպանվում:

Պատասխանը պարզ է՝ դրոշի այրման ակցիան ոչ միայն բողոք էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, այլ նաեւ անուղղակի բողոք՝ նիկոլական իշխանության վարած արտաքին քաղաքականության դեմ։ Դա մարտահրավեր էր հնչող կեղծ խաղաղասիրական օրակարգին, որը, ըստ շատերի, կործանարար է եւ խեղդում է ազգային գիտակցությունը:

Այս համատեքստում՝ դրոշ այրողը, ինչքան էլ իրենց շորերը պատռեն ու դոշ ծեծեն արամսարգսյանները, ռուբենբաբայանները եւ այլք, ոչ թե «սադրիչ» է, այլ իշխանությանը հակադիր քաղաքական ուղեգծի կրող։ Ահա թե ինչու արձագանքը կոշտ էր` ոչ թե պետական շահերի, այլ իշխանական դիսկուրսի պաշտպանությունից ելնելով։

Ավելին՝ եթե Ալիեւի կողմից հայոց դրոշի վրա կանգնելը չարժանացավ պետական մակարդակի խիստ արձագանքի, ապա արդյոք իշխանությունը չպետք է խուսափի ազգի «արժանապատվության» մասին դասախոսություններից՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ներքո: Ի վերջո, երբ արժանապատվությունը դառնում է ընտրովի արժեք, այն դադարում է ազգային համախմբման աղբյուր լինել։

Բացի այդ, ժողովրդավար հասարակությունում ժողովրդի արձագանքներն էլ են քաղաքական միտք արտահայտող։ Դրանք ճնշելը՝ հատկապես այն ժամանակ, երբ արտաքին սպառնալիքն իրական է, իշխանության նման վարքագիծն ընկալվում է ոչ որպես անվտանգության ապահովում, այլ որպես հասարակության վերահսկողության փորձ։

ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Այդուհանդերձ, ապրիլի 23-ի դրոշ այրելու արարողությունը բացահայտեց քաղաքական չափանիշների խզումը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Իշխանությունը, որը պարբերաբար խոսում է ժողովրդավարության մասին, խստորեն քննադատեց սեփական քաղաքացիների սիմվոլիկ գործողությունը՝ միաժամանակ լռելով իրական վիրավորանքի՝ Հայաստանի դրոշի ոտնահարման դեմ։ Այն երկրում, որտեղ իշխանությունն ավելի խիստ է արձագանքում ժողովրդի բողոքին, քան՝ թշնամու ակնհայտ արհամարհանքին, արժանապատվությունը դառնում է իշխանական շահերի հաշվարկման գործիք, ոչ թե ազգային միասնականության հենարան։

Ահա այս իշխանությանն անվստահություն հայտնելու օրակարգով երեկ բոլոր պատգամավորներին նամակներ հղվեցին նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչների կողմից: Այս հարցում տարօրինակ վարքագիծ են դրսեւորում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ակտիվը: Ամենավերջին մեղադրանքներն են հղում Նարեկ Մալյանին ու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին՝ իմպիչմենթի վերաբերյալ հարց բարձրացնելու համար: Համաձայնեք, որ առնվազն ոչ ադեկվատ է: Մարդիկ հարց են տալիս՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ անվստահության գործընթաց սկսելուն Նիկոլ Փաշինյանի դեմ: Եթե անգամ պատգամավորի կողմից անհատապես չկա այդքան համարձակություն տալ այս հարցի պատասխանը, կներեք, էլ իրենից ի՞նչ պատգամավոր, այն էլ` ընդդիմադիր: Ավելին՝ եթե այս գործիքակազմը կիրառելու գոնե փորձ չէր արվելու, ապա ինչու էին առհասարակ այսքան ժամանակ տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիր պատգամավորները մնացել խորհրդարանում ու հանդուրժում մանր ու մեծ ՔՊ-ականների ստորացումները:

Ի դեպ, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն առանձնացրել է վերջին 30 տարիներին աշխարհում տեղի ունեցած երկրների ղեկավարներին անվստահություն (իմփիչմենտի ենթարկելու) հայտնելու մի շարք դեպքեր, որոնց օրինակները բավական խոսուն են՝ սկսած 1992թ․Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմպիչմենթի ենթարկելու պատգամավորների պալատի միջնորդությունից մինչեւ 2022թ․դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսի նրան իմպիչմենտի ենթարկելուց։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված