Լավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասին
Միջազգային
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են համագործակցել տարբեր ոլորտներում։ Այս պահին կողմերը փորձում են հասնել շահերի հավասարակշռության, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կշարունակենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կառուցել թափանցիկ կերպով և, իհարկե, ոչ մի կերպ՝ մեր ռազմավարական գործընկերների և համախոհների հետ ավանդական, ամուր կապերը վնասի ենթարկելով»,- ընդգծել է նա։