Ռուսական ուժերն ակտիվորեն հարձակվում են Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)
Միջազգային
Կուպյանսկի հյուսիսային հատվածում ռուսական զորքերը գրավել են Խարկովի մարզի Դորոշովկա բնակավայրը։
Սա լարեւոր բնակավայր է, այն գրավելով, ռուսները վերահսկողություն են հաստատում դեպի Կուպյանսկ տանող եւս մեկ ճանապարհի վրա:
Սակայն ուկրաինական կողմի խնդիրներն ավելի մեծ են: Հաշվի առնելով, որ մի փոքր ավելի վաղ ռուսական ուժերը գրավեցին այս ճակատի հակադիր` հյուսիս-արեւելյան թեւում Կամենկա բնակավայրն ու դրա հարակից ողջ գոտին (Քարտեզում): Սա նշանակում է, որ ռուսները լայն ճակատով` Դորոշովկայից` Կամենկա գոտում հարձակվում են Վելիկիյ Բուրլուկ ռազմավարական ուղղությամբ: Այն դեպքում, երբ հակադիր հատվածում` Վելչանսկից եւս Վելիկիյ Բուրլուկի ուղղությամբ հարձակում է զարգանում, որը կտրուկ կակտիվանա Կամենկայի ուղղությունից հարձակման զարգացմանը զուգահեռ: Եվ այս իրավիճակը ուկրաինական կողմի համար կարող է ավարտվել եւս մեկ մեծ շրջապատումով, եւ, որ ավելի լուրջ է, ռուսները կփակեն Խարկով քաղաքի ողջ արեւելյան հատվածը: