Պուտինը հնարավոր է՝ «խաղ է խաղում» ինձ հետ. Թրամփ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «խաղ խաղալ իր հետ» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքման հարցում։ Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նա կարող է փորձել խաղ խաղալ ինձ հետ», - ասել է Թրամփը։
Քաղաքական գործիչը նաև կարծիք է հայտնել, որ եթե ինքը չլիներ, Պուտինը «կգրավեր» ամբողջ Ուկրաինան։