Քրդական գործոնն առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու, ինչը իսկապես սպառնալիք է Թուրքիայի համար. Գեղամյան
Հասարակություն
Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ։ Այս մասին նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարակելով ինֆոգրաֆիկա։
«Ինֆոգրաֆիկայում երևում է ծնելության մակարդակը՝ ըստ երկրի նահանգների։ Բացի գերազանցապես քրդաբնակ շրջանների՝ երկրի մնացած հատվածներում ծնելիության մակարդակը ցածր է 2-ից։ Այս թեմային օրերս ծավալուն անդրադարձ է կատարել նախագահ Թայիփ Էրդողանը։ Վերջինս իր ելույթում նշել է, որ ծնելիությունը երկրի ողջ տարածքում հազիվ կազմում է 1.51, ինչը ստեղծել է մի իրադրություն, որը «Թուրքիայի համար պատերազմից էլ ավելի լուրջ սպառնալիք է»։ Էրդողանը հավելել է. «Ժողովրդագրական առումով մեզ սպասվում է տագնապալի ապագա։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, այս դարավերջին մեր բնակչության թիվը կկրճատվի 10 միլիոնով։ Սա գոյատևման հարց է։ Եթե մեր ժողովուրդը խելքի չգա, ապա կարող է կորցնել այս տարածքում ապրելու ունակությունը»։
Քրդական գործոնը առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի։ Ինչը իսկապես սպառնալիք է Թուրքիայի համար»,- գրել է Վ.Գեղամյանը։