Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու իր վարած հանրային քննարկմանը․ Արթուր Չախոյան
Հասարակություն
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը պատրաստվում է մասնակցել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի վարած հանրային քննարկմանը։ Վերջինս, հիշեցնենք, սպառնալիք և հայհոյանք էր հնչեցրել Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հասցեին։
«Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։
Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Չախոյանը։