Գան մեզ հայհոյեն, խփեն, ու մենք տենց ասենք՝ մեր այս այտին էլ խփե՞ք. Անի Խաչատրյան. տեսանյութ
ՆերքաղաքականՄենք երկրորդ այտն ապտակարժան չենք դարձնում. Նոր Նորքի թաղապետարանում միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
«Ես երեկ էլ եմ ասել՝ կգնան դրան, կստանան դա։ Այսինքն՝ գան մեզ հայհոյեն, խփեն, ու մենք տենց ասենք՝ մեր այս այտին էլ խփե՞ք»,-ասաց Խաչատրյանը։
Նա հուսով է՝ «սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր»․ «Սա պետության դեմ է, և այս պետությունը պետք է վերջապես թափ տա։ Սա ժողովրդավարություն չի, սա խոսքի ազատութուն չի, սա արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Այս լեզուները խոսքի ազատութուն չեն, պետք է մի քիչ կտրել, որ հասկանան, որն է խոսքի ազատություն և որն է ամենաթողություն։ Այս ամենաթողության դեմը, վերջապես, պետք է առնել պետական մակարդակով»,-ասաց նա։