Արթուր Չախոյանը հիվանդանոցում է. 6 անձ ձերբակալված է
Ներքաղաքական
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ծեծի են ենթարկել հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
ՆԳՆ ոստիկանության հանրային կապերի բաժնից՝ ծեծի դեպքի քննության ընթացքի վերաբերյալ ասվել է հետեվյալը։
«Այս պահին այդ միջադեպի հետ կապված ունենք ձերբակալված 6 անձ, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար»,-հայտնեցին ոստիկանության հանրային կապերի բաժնից։
Թե արդյոք ձերբակալվածների թվում է վարչական շրջանի ղեկավարը՝ ոստիկանությունից հայտնեցին, որ ձարբակալվածների անուններin դեռ չեն տիրապետում։