Սա է դատարկ արևմտամետության կնոջ օրինակը․ Ժաննա Ալեքսանյանը՝ Անի Խաչատրյանի մասին
Թեմա
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպերից հետո Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի պահվածքին։
««Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ», թաղապետի գլխավորությամբ ակտիվիստի վրա ոհմակային հարձակումից հետո ասել է թիմակից, արևմտամետներից արևմտամետ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ մի կին Անի Խաչատրյան անունով։ Առավել տպավորիչ էր սույն տիկնոջ մեկ այլ արտահայտություն հաղթանակած թաղապետի հետ հպարտորեն մարտադաշտը լքելուց առաջ.«սոված ենք, գնում ենք հաց ուտենք»․Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը։ Այնքան արևմտամեետ է, որ չգիտի կին է»,– գրել է Ալեքսանյանը։