Ուկրաինան ունի միջոցներ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի ժամանակ Կարմիր հրապարակը հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի քարտուղար Կոստենկոն։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը «ունի կարողություն» նման հարված հասցնելու։ Ուկրաինան դրա համար ունի «հեռահար զենքեր»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռուսկայա Վեսնա»-ն, Զելենսկին արդեն սպառնացել է մայիսի 9-ին Մոսկվայում ահաբեկչական հարձակում իրականացնել։
Իհարկե, սրանք դատարկ սպառնալիքներ են: Ավելի ճիշտ, մայիսի 9-ի շքերթի ժամանակ Կարմիր հրապարակին հարվածելու անգամ փորձն այն քայը կլինի, որից հետը Մոսկվան, միանշանակ, իրեն միջուկային զենք կիրառելու իրավասություն կվերապահի եւ կիրականացնի: Այդ թվում, նաեւ այն պետության դեմ, որն իր արբանյակային համակարգով կուղղորդի նման հարվածը (Ուկրաինան նման համակարգ չունի):
Բայց այն, որ ուկրաինացի պատկան պադգամավորն ուղղակի խոսում է նման հարվածի մասին, իսկ Զելենսկին` անուղղակի, դա բացահայտ ահաբեկչության սպառնալիք է: