Ռուսական բանակը կարեւոր բնակավայր է գրավել Հյուսիսային Դոնբասում (Տեսանյութ, Քարտեզ)
Միջազգային
Ռուսական բանակը կարեւոր բնակավայր է գրավել Հյուսիսային Դոնբասում: Խոսքը Նովոյեի մասին է` Լիմանի ճակատում:
Հասկանալով բնակավայրի տակտիկական նշանակությունը, ուկրաինական կողմն այն համառոնեն պաշտպանում էր: Սակայն նախօրեին ռուսական ուժերը երկու հատվածում` Ռետկոդուբի ուղղությամբ` Նովոեից հյուսիս եւ Զելյոնայա Դոլինայի ուղղությամբ` հարավ ճեղքեցին պաշտպանությունը: Դրանով կտրվեց նաեւ Նովոյեի` Լիմանի հետ կապուղին, եւ այն պահելու որեւէ հնարավորություն արդեն չկար:
Այսպիսով, ռուսական ուժերը գրոհում են Ռետկոդուբն ու Զելյոնայա Դոլինան, որոնք նույն կարգի պաշտպանված չեն, ինչ Նովոյեն: Այդ բնակավայրերը գրավելու դեպքում, գրեթէ մինչ Օսկոլի ջրամբարի հարավային հատված բնակավայրերի լայն ցանց չկա: Այն է` ռուսները կարող են արագորեն խորը ճեղքում իրականացնել: Դրանով, վերահսկողության տակ վերցնելով նախ` Դոնեցկի մարզի հյուսիսը: Երկրորդը, կախվում են Լիման-Սլավյանսկ ուղղության գլխին: Իսկ ավելի հյուսիս` Օսկոլ գետի լայն հատվածի եւ ջրամբարի արեւելյան թեւում ուկրաինական ողջ խմբավորումը կհայտնվի առնվազն տակտիկական շրջապատման վիճակում:
Источник: https://rusvesna.su/news/1746012025





