ԱՄՆ-ն այլևս չի կարող ֆինանսավորել ամբողջ Եվրոպայի անվտանգությունը. Թրամփի խորհրդական
Միջազգային
Միացյալ Նահանգները այլևս չի կարող ֆինանսավորել ամբողջ Եվրոպայի անվտանգությունը իր 33 տրիլիոն դոլարի պետական պարտքի պատճառով, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։
Վալցը նշեց, որ սա չի վերաբերում ամբողջ Եվրոպային. ԱՄՆ-ն հատուկ մոտեցում կունենա մայրցամաքի արևելյան մասի նկատմամբ։
«Մենք պետք է տարբերակենք մեր արևելաեվրոպական դաշնակիցներին, ինչպիսիք են Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և այլն», - ասաց նա։
Վալցը նշել է, որ Նորվեգիան և Ֆինլանդիան ավելացրել են պաշտպանության ծախսերը, սակայն ՆԱՏՕ-ի մյուս երկրները՝ Իտալիան, Իսպանիան և Կանադան, «շատ քիչ» են ծախսում ռազմական ուղղության վրա, հավելել է Վալցը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը նույնպես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Եվրոպայի անվտանգությունն ապահովելը։
Մեն բանում է Վալցը սխալվում. այս պահին ԱՄՆ պարտքը ոչ թե 33 տրիլիոն է, այլ` 36,791 տրիլիոն: Եվ սա բյուջեի 40 տոկոսին կոտեցող դեֆիցիտի պարագայում, որը չի փոխվում անկախ Թրամփի ամենակոշտ տնտեսական հայտարարությունենրից եւ հրամանագրերից: Այսինքն, «մայրցամաքի արևելյան մասի նկատմամբ» ամերիկյան հատուկ մոտեցումը եւս կասկածելի է: