Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ԿԱՐՈ՞Ղ Է ՌԻՉԱՐԴ ՄՈՒՐԸ «ԿԱՐԹԻ ՎՐԱ ՊԱՀԵԼ» ՆԻԿՈԼԻՆ

Միջազգային

Ե­րեկ տա­րած­վե­ցին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Էս­տո­նիա կա­տա­րած այ­ցի շրջա­նակ­նե­րում Նի­կո­լը գաղտ­նի հան­դի­պում է ու­նե­ցել բրի­տա­նա­կան Mi6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի եւ թուր­քա­կան ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան ղե­կա­վար Իբ­րա­հիմ Քա­լի­նի հետ: Թեեւ դեռ գո­նե ե­րեկ կե­սօ­րի դրութ­յամբ լու­րը պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված չէր, բայց ա­սել, թե խոսքն ինչ-որ ան­հա­վա­նա­կան բա­նի մա­սին է, սխալ կլի­ներ:

ՀԱՆԴԻՊԵՑԻ՞Ն ՄԵԿՄԵԿՈՒ

­Բանն այն է, ե­թե Նի­կո­լը Էս­տո­նիա­յում ի­րոք հան­դի­պել է Մու­րին, դա ա­մե­նե­ւին էլ նրանց ա­ռա­ջին հան­դի­պու­մը չէ: Ա­վե­լին ա­սենք, շատ նման է, որ ո­րո­շա­կի կոնկ­րետ ի­րա­վի­ճակ­նե­րում նրանց հան­դի­պու­մը «ա­վան­դույ­թի» է վե­րած­վել: Ն­կա­տի ու­նենք, երբ ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում է հայտն­վում Մեղ­րիի գծի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցը՝ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա: Ն­ման ի­րա­վի­ճակ էր 2022 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի կե­սե­րին, երբ ա­զե­րի «բնա­պահ­պա­ննե­րը» փա­կել էին Լա­չի­նի մի­ջանց­քը: Հի­շեց­նենք, ար­գե­լա­փա­կու­մից մի քա­նի օր անց խո­սակ­ցութ­յու­ններ տա­րած­վե­ցին, որ բնա­պահ­պան­նե­րը հա­վաք­վում են՝ պատր­աստ­վե­լով հե­ռա­նալ: Այդ մա­սին խո­սեց նաեւ Ար­ցա­խի այն ժա­մա­նակ­վա նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նը: Ա­վե­լին, տա­րած­վել էին այն խո­սակ­ցութ­յու­ննե­րը, որ դա ար­վում է, քա­նի որ Նի­կո­լը հա­մա­ձայ­նել է վե­րա­դառ­նալ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ: Բայց ա­հա՝ Մու­րը հրա­տապ այ­ցե­լեց Ե­րե­ւան, այդ­պես էլ չներ­կա­յաց­վեց, թե ինչ խո­սեց Նի­կո­լի հետ: Միայն թե, գրե­թե ան­մի­ջա­պես էլ Նի­կո­լը սկսեց խո­սել եր­կա­թու­ղին «Հա­յաս­տա­նի սու­վե­րեն ի­րա­վունք­նե­րի ներ­քո» վե­րա­գոր­ծար­կե­լու հայտ­նի թե­զի մա­սին, եւ «վե­շե­րը» հա­վա­քած ա­զե­րի «բնա­պահ­պան­նե­րը» շա­րու­նա­կե­ցին բլո­կա­դան: Մին­չեւ որ բա­նը հա­սավ Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը:

­Մեկ այլ հան­դի­պում էլ Նի­կոլն ու Մուրն ու­նե­ցան 2024թ.-ի փետր­վա­րի կե­սե­րին՝ Մ­յուն­խե­նի հա­մա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում: Այդ ժա­մա­նակ Ար­ցախն ար­դեն թեեւ հա­յա­թափ­ված էր, սա­կայն Ա­լիեւն այդ­պես էլ խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» չստո­րագ­րեց: Ընդ ո­րում, է­լի ակն­հայտ էր, որ պատ­ճա­ռը ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Եվ ա­հա, այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նո­րից այն հա­մառ են­թադ­րութ­յուն­ներն էին, որ հույ­սը կտրե­լով ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յամբ ո­րե­ւէ փաս­տա­թուղթ ու­նե­նա­լուց, Նի­կո­լը հակ­վել է ռու­սա­կան միջ­նոր­դութ­յան դաշտ վե­րա­դառ­նա­լու մտքին: Եվ արդ­յուն­քում, Մու­րի հետ հան­դի­պու­մից հե­տո նո­րից հե­տե­ւեց Նի­կո­լի նույն դիր­քո­րո­շու­մը՝ «Հա­յաս­տա­նի սու­վե­րեն ի­րա­վունք­նե­րի մա­սին»:

Եվ ա­հա, ներ­կա­յումս եւս նո­րից նույն հա­մառ լու­րերն են, որ Նի­կո­լին պար­զա­պես այլ տար­բե­րակ չի մնում, քան ռու­սա­կան միջ­նոր­դութ­յան դաշտ վե­րա­դառ­նա­լը: Նախ, մինչ այդ խա­ղի մեջ էր ԱՄՆ-ն, եւ Բ­լին­քե­նը փոր­ձում էր հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու հար­ցը՝ բա­վա­կա­նին լուրջ ճնշում­ներ բա­նեց­նե­լով Ա­լիե­ւի վրա: Բայց ա­հա ներ­կա­յումս ան­գամ այդ գոր­ծո­նը, ո­րի հետ ո­րո­շա­կի հույ­սեր Նի­կոլ-Ա­րո զույ­գը կա­պել էր, չկա: Թ­րամ­փի վար­չա­կազմն առն­վազն ան­տար­բե­րութ­յուն է ցու­ցա­բե­րում հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով՝ ըն­դա­մե­նը եր­բեմն հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յու­ններ հնչեց­նե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագր­ված տես­նե­լու ցան­կութ­յան մա­սին: Ու ստեղծ­վել է նման վի­ճակ. թեեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» հայ­տա­րար­վել է վերջ­նա­կա­նա­պես հա­մա­ձայ­նեց­ված, սա­կայն դրա ստո­րագ­րու­մը չկա ու չկա: Ու դա, չնա­յած այն բա­նին, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է խո­սել հեր­թա­կան զի­ջում­նե­րի մա­սին, այդ թվում, թե պատ­րաստ է ստո­րագ­րել Մինս­կի խմբի լու­ծար­ման մա­սին դի­մու­մի տակ: Ա­լիե­ւը, ինչ­պես հայտ­նի է, Նի­կո­լից, բա­ցի դրա­նից, պա­հան­ջում է նաեւ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խել: Բո­լորն են հաս­կա­նում, որ սա բա­վա­կա­նին ար­հես­տա­կան պա­հանջ է, ա­նի­մաստ: Այն է, Ա­լիե­ւի հա­մար դա պայ­մա­նա­գի­րը չստո­րագ­րե­լու մի­ջոց է՝ Նի­կո­լին ներ­կա­յաց­վում է պա­հանջ, ո­րը նա ոչ մի կերպ չի կա­րող ի­րա­կա­նաց­նել: Իսկ հիմ­նա­կան հարցն ի­րա­կա­նում նույնն է՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման:

Ա­հա այս ֆո­նին, հեր­թա­կան ան­գամ նո­րից այն հա­մառ լու­րերն են, որ Նի­կո­լը կա­րող է ռու­սա­կան դաշ­տում վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գալ այդ հար­ցի հետ կապ­ված: Ընդ ո­րում, ար­դեն հա­ջորդ շա­բաթ՝ մա­յի­սի 9-ին, Մոսկ­վա կա­տա­րե­լիք այ­ցի շրջա­նակ­նե­րում: Եվ ա­հա, դա­տե­լով հի­շա­տակ­ված խո­սակ­ցութ­յունն­երից, հեր­թա­կան ան­գամ հայտն­վում է Մու­րը…

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԲՐԻՏԱՆԻԱՆ

Այս­պի­սով, ի՞նչ է կա­տար­վում: Այս­տեղ նախ հի­շեց­նենք գործ­նա­կա­նում կաս­կած չհա­րու­ցող են­թադ­րութ­յու­նը, ո­րը բազ­միցս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, որ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա Մեղ­րիի գի­ծը չվե­րա­գոր­ծար­կե­լու թիվ 1 հա­կա­ռա­կոր­դը ե­ղել եւ մնում է Բ­րի­տա­նիան: Ի­մաս­տը շատ պարզ է. բա­վա­կան է այդ հատ­վա­ծում ռուս­ներն ու­նե­նան ինչ-որ վե­րահս­կո­ղա­կան ֆունկ­ցիա (մեծ, թե փոքր, դա էա­կան չէ), որ Բ­րի­տա­նիա­յի, աս­ենք նաեւ նրա «մեր­ձա­վոր» Թուր­քիա­յի հա­մար Հա­րա­վա­յին Կով­կա­սում բո­լոր խա­ղե­րը դառ­նան փակ­ված: Ընդ ո­րում, նման ի­րա­վի­ճա­կում Թուր­քիան այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ­ներ ու­նի, սա­կայն Բ­րի­տա­նիա­յի հա­մար դա դա­րա­կազ­միկ պար­տութ­յուն է: Այն է՝ Ռու­սաս­տա­նը Հա­րա­վա­յին Կով­կաս-Ի­րան ուղ­ղութ­յամբ դուրս է գա­լիս Հնդ­կա­կան օվ­կիա­նոս, ին­չը Բ­րի­տա­նիան փոր­ձում է թույլ չտալ ար­դեն մոտ 300 տա­րի:

­Բայց ա­հա ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, երբ Բ­րի­տա­նիա­յի հա­մար այդ խնդրի լուծ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, կա­րելի է ա­սել, պատ­մա­կան նվա­զա­գույն մա­կար­դա­կի վրա են: Նախ, Բ­րի­տա­նիան չու­նի իր եր­բեմ­նի ռազ­մա­կան պո­տենց­իա­լը եւ ստիպ­ված է գոր­ծել միայն «շպիո­նա­կան ­խա­ղե­րի» մի­ջո­ցով, թեեւ այս­տեղ էլ ֆի­նան­սա­կան խնդիր­նե­րի պա­կասն է խան­գա­րում: Բա­ցի այդ, Ի­րանն ու Ռու­սաս­տանն ու­նեն ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րությ­ան պայ­մա­նա­գիր, որ­տեղ ա­ռանց­քա­յին կե­տե­րից է հենց հա­րավ­կով­կաս­յան լո­գիս­տի­կա­յի թե­ման: Վեր­ջա­պես, Թ­րամ­փի օ­րոք ԱՄՆ-ն­ ոչ միայն դուրս է ե­կել Բ­րի­տա­նիա­յի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցի դիր­քե­րից, այլ նաեւ կա­րող է ռուս­նե­րի հետ գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալ, այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան, ի­րա­նա­կան հար­ցե­րով եւ երկ­կողմ կա­պե­րի շուրջ: Եվ ե­թե սա վերջ­նա­կան տեսք ստա­նա, գո­նե ռուս­նե­րի հա­մար փակ­վի ուկ­րաի­նա­կան թե­ման, ա­պա դա Բ­րի­տա­նիա­յի հա­մար կդառ­նա խա­ղա­վարտ: Այն է՝ Մոսկ­վան հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը եւ ռե­սուրս­նե­րը կկա­րո­ղա­նա տե­ղա­փո­խել հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յուն, որ­տեղ, հաս­կա­նա­լի է, ոչ թե միայն Նի­կո­լին եւ Ա­լիե­ւին, այլ նաեւ՝ Էր­դո­ղա­նին այլ տար­բե­րակ չի մնա, քան Մոսկ­վա­յի խա­ղի կա­նոն­ներն ըն­դու­նե­լը:

Այս ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես նաեւ ներ­կա ի­րո­ղութ­յու­ններն են ցույց տա­լիս, Բ­րի­տա­նիային եւ նրա Mi6-ին մնում է ա­ռաջ­նա­յին ու­շադ­րութ­յու­նը, ա­վե­լին՝ բո­լոր ռե­սուրս­նե­րը կենտ­րո­նաց­նել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յան վրա, փոր­ձե­լով Զե­լենս­կուն եւ բրի­տա­նա­կան  գոր­ծա­կալ Եր­մա­կին խա­ղար­կե­լով, ձա­խող­ման տա­նել ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թա­ցը, թեեւ բրի­տա­նա­ցի­նե­րի մոտ այդ­քան էլ չի ստաց­վում: Բայց նաեւ, կա խնդիր, որ գո­նե միառ­ժա­մա­նակ Նի­կո­լը «չթռնի», իսկ Ա­լիեւին շա­րու­նա­կեն հրա­պու­րել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գա­ղա­փա­րով, այ­լա­պես հա­րավ­կով­կաս­յան խա­ղը կա­րող է ուկ­րաի­նա­կա­նից էլ շուտ ա­վարտ­վել:

Եվ այս ա­մե­նը, ի­հար­կե, մոս­կով­յան այ­ցից ա­ռաջ Նի­կո­լի հետ գաղտ­նի հան­դի­պում ու­նե­նա­լու խո­սակ­ցութ­յուն­նե­րին միան­գա­մայն հա­վա­նա­կան տեսք է տա­լիս:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ՇԵՄԻՆ

Այս­պի­սով, ե­թե ըն­դու­նենք, որ Նի­կո­լի եւ Մու­րի հան­դի­պումն ի­րոք տե­ղի է ու­նե­ցել, դա ի՞նչ հե­տե­ւանք­ների կա­րող է տանել:

Այն, որ, ըստ նույն լու­րի, բրի­տա­նա­կա­նի հետ միա­սին այդ հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել է թուր­քա­կան ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան ղե­կա­վա­րը, այն տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջաց­նում, որ Մու­րի՝ Նի­կո­լին հա­մո­զե­լու կամ ճնշե­լու ռե­սուրս­նե­րը ո­րո­շա­կիո­րեն պա­կա­սել են: Այ­սինքն, որ Քա­լի­նի դերն այն է, որ Նի­կո­լին հա­մո­զեն, թե, մի մտա­ծի, թուր­քա­կան սահ­մա­նի հար­ցը կլուծ­վի: Կ­հա­ջող­վի՞ հա­մո­զել. ե­թե մա­յի­սի` ա­սենք 8-ին, Նի­կո­լը պա­տա­հա­բար «կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վեց», կնշա­նա­կի, որ հա­ջող­վել է: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե այ­ցը կա­յա­ցավ, շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Մոսկ­վա­յում ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով թե­կու­զեւ ոչ պաշ­տո­նա­կան ինչ-որ ո­րո­շում­ներ կլի­նեն:

­Բայց, ա­մեն դեպ­քում, հա­մաշ­խար­հա­յին ի­րո­ղութ­յուն­ներն ար­դեն այն­քան տե­սա­նե­լի են, որ ան­գամ Նի­կո­լը հա­զիվ թե նոր ի­րա­վի­ճա­կից չկա­րո­ղա­նա գլուխ հա­նել: Այ­սինքն, որ հար­ցե­րը ներ­կա պա­հին լուծ­վում են ԱՄՆ-ՌԴ հար­թութ­յու­նում, եւ Բ­րի­տա­նիան, ան­գամ ողջ Եվ­րո­պան, չնա­յած հա­մառ փոր­ձե­րին, սա­կայն ի­րա­վի­ճակ փո­խել այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում: Զե­լենս­կին էլ, ըստ էութ­յան, ար­դեն ա­մե­նօր­յա ոչ թե պար­զա­պես սուր ճնշում­նե­րի, այլ վեր­ջն­ագ­րի տակ է, եւ օ­ղա­կը նրա շուրջ միայն սեղմ­վում է: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը կա­րող է շատ ա­րագ ա­վարտ­վել, ո­րից հե­տո ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից է, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը Մոսկ­վա­յի հա­մար դառ­նում է ա­ռաջ­նա­յին: Եվ ե­թե Բ­րի­տա­նիան ու նրա Mi6-ը չեն կա­րո­ղա­նում Զե­լենս­կուն փրկել, ինչ­պե՞ս են Նի­կո­լին փրկե­լու սպաս­վող ճնշում­նե­րից:

Մ­յուս կող­մից էլ, ան­կախ նրա­նից, թե թուր­քե­րը հե­տա­խու­զա­կան մա­կար­դա­կով ինչ կխոս­տա­նան, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման շա­րու­նա­կում է Ա­լիե­ւի հա­մար միան­գա­մայն վտան­գա­վոր լի­նել: Ընդ ո­րում, դա հու­շեց նաեւ Ի­րա­նի նա­խա­գա­հի այս վեր­ջին ադր­բե­ջա­նա­կան այ­ցը, ո­րի ժա­մա­նակ խո­սակ­ցութ­յու­նը «ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ» մա­կար­դա­կով էին՝ ուղղ­ված «Հ­յու­սիս-­Հա­րավ» տրա­մա­բա­նութ­յան ուղ­ղութ­յամբ: Ճիշտ է, մա­յի­սի 8-ին Նե­թան­յա­հուն եւս պատ­րաստ­վում է այ­ցե­լել Ա­լիե­ւին, բայց հա­զիվ թե ան­գամ դա խան­գա­րի Հեյ­դա­րո­վի­չին՝ մա­յի­սի 9-ին Մոսկ­վա գնալ:

­Կարճ ա­սած, մի­գու­ցե Մու­րը Նի­կո­լի վրա ազ­դե­լու շատ լուրջ ռե­սուրս­ներ դեռ ու­նի: Սա­կայն ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կը գնում է մի ուղ­ղութ­յամբ, ո­րին դեմ գնա­լը Նի­կո­լի հա­մար կա­րող է բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի վտան­գա­վոր լի­նել, քան Մու­րի այդ լծակ­ներն ու կոմպ­րո­մատ­նե­րը:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված