Կիեւը նորից ձախողել է հանքային պայմանագրի ստորագրումն ԱՄՆ-ի հետ
Միջազգային
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջին պահին չեն կարողանում համաձայնության գալ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Անհամաձայնություններ են առաջացել այն բանից հետո, երբ Կիևը փորձել է վերանայել շաբաթա վերջին համաձայնեցված պայմանները։
Աղբյուրները հայտնում են, որ երբ փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն արդեն թռչում էր փաստաթուղթը ստորագրելու, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ նա պետք է պատրաստ լինի «ստորագրել բոլոր համաձայնագրերը, կամ տուն գնալ»։