Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր բանակցություններ տեղի կունենան մոտ ապագայում. Զելենսկի
Միջազգային
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր բանակցություններ տեղի կունենան մոտ ապագայում,- ասել է Զելենսկին։
«Այսօր մեր գործընկերների հետ բավականին շատ տեխնիկական աշխատանք էր տարվում՝ առաջին հերթին դիվանագիտական։ Մենք նախապատրաստում ենք հանդիպումներ, պատրաստում ենք բանակցությունները, որոնք տեղի կունենան մոտ ապագայում։ Անվտանգությունը գերակա խնդիր է»,- ասաց նա երեկոյան ելույթում։