Երբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
Միջազգային
Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ «շատ շուտով», եթե Կիևը ջանքեր գործադրի հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Եթե լուրջ և իմաստալից ջանքեր գործադրվեն այս ճգնաժամին հանգեցրած խնդիրները լուծելու համար, կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ բավականին շուտով», - ասել է նա։