Ամալյա Հովհաննիսյանի «Սէր» շարքում երգչուհի Մաշ Իսրայելյանն ու ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանն են։ StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում երգչուհին խոսեց քրոջ կորստի մասին։

«Անկեղծ կլինեմ, ես խելագարվում էի, խելագարվում էի էդ ամեն ինչից, ու էդ ցավը, անընդհատ տխուր, տխուր դեմքեր, տխուրա ամեն ինչ, ես խելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի»։

Գարիկը հիշեց, որ կինը վախեցել է դժբախտ դեպքից հետո վերադառնալ բեմ․

«Ես Մաշին ասեցի՝ նայի, թե երբ քեզ կոմֆորտ կլինի, ուզում ես 1 տարի հետո գնա աշխատանքի, բայց․․․ Մեր հասարակության մեջ կա էն գաղջ մասսան, որ ինչ էլ անես, երբ էլ անես խոսելու են՝ երեխա ունենաս, խոսելու են, ասեն՝ երեխայա ունեցել, սևա հագել, սխալա ինքդ քեզ փակելն ու անընդհատ ցավը, լացը, տխուր վիճակ տեսնելը։ Ես ասեցի, որ քո կյանքը մենակ քոնը չի, դու երեխա ունես, ես չեմ ուզի, որ էրեխեն գա ուրախ քո մոտ, դու հավես չունենաս, ժամանակ չհատկացնես, եթե 3 տարի էլ նստեր տանն ու չաշխատեր, հետո բեմ դուրս գալուց խոսելու էին, մեկա: Արամ Ասատրյանը որդու մահից հետո երբ բեմ բարձրացավ, էլի խոսեցին, բայց մարդն ինչ աներ, ստեղծագործող մարդ էր»։

Մաշը խոսեց բացասական մեկնաբանությունների մասին․

«Ես չեմ կարողանոււմ հասկանալ, թե ոնց կարող է մարդ վատ մեկնաբանություն գրել, երբ դիմացինը ջահել քույրա կորցրել, ինչքան ցավոտ կարա չէ՞ իրա համար լինի, ո՞նց չես վախենում մեկնաբանություն գրել՝«Չի էլ ամաչում, քույրը մահացելա, ինքը երգումա»… Ես ունեմ ընտանիք, երեխա, ում համար պետք է ապրեմ, եթե ես դադարեի երգել, իմ քույրիկին հե՞տ էի բերելու։ Դուք ինչ գիտեք՝ դիմացինը ինչա զգում, բեմ բարձրանալուց առաջ ետնաբեմում ինձ մոտ տրաուր էր։Գլխավորը աղջիկս՝Աննաս, օգնեց, որ դուրս գամ էդ վիճակից, ու իհարկե՝ Գարիկը»։