Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին
Միջազգային
Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին, հայտարարել են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը համատեղ հայտարարության մեջ։
«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Times of Israel-ը։
Դրուզները՝ Դամասկոսի արվարձաններում ապրող էթնիկ փոքրամասնություն, հակամարտության մեջ են սիրիական նոր ռեժիմի հետ։ Այս շաբաթ կառավարական ուժերի և դրուզների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Դրուզները ակտիվորեն աջակցում են Իսրայելին։
Ավելի ստույգ, Իսրայելն արդեն գործնականում վերահսկողության տակ է վերցրելդրուզների բնակության գոտին: