Սաքունց․ Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին
Ներքաղաքական
Պետությունը չպետք է որևէ կերպ միջամտի որևէ միավորման, այդ թվում եկեղեցու ներքին գործերին (պետք է բարեփոխվի, չպետք է բարեփոխվի և այլն), գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Պետությունը կարող է ընդունել օրենքներ և սահմանել եկեղեցիների գործունեությունը, սահմանել հարկային և այլ ֆինանսական պարտավորություններ, բայց չպետք է անդրադառնա նրա ներքին կառավարմանը վերաբերող կանոններին, ծեսերին կամ այլ դոգմաներին. նման մոտեցումը անթույլատրելի միջամտություն է:
Եթե անգամ եկեղեցու որևէ ներկայացուցիչ կասկածվի որևէ հանցավոր արարք կատարելու մեջ, անգամ այս դեպքում չի կարող միավորման գործունեությունը դադարեցնել: Նման որոշման համար շատ ծանրակշիռ ու հիմնավոր փաստեր պետք կլինեն:
Եվ նաև եկեղեցին չպետք է միջամտի պետական քաղաքականությանը կամ հանդես գա որպես կուսակցական միավոր»։