Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողի գնդապետ հայրիկը դիրքորոշում չի հայտնում անգամ դատարանում
Արխիվ 16-20
Շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով կալանավորված կասկածյալ Գնել Թեւոսյանի գնդապետ հոր` Զարմիկ Մարկոսյանի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստի ընթացքում քննվեցին մի շարք ապացույցներ, որոնք սակայն, գնդապետ հայրիկիը չի ընդունում: Ավելին, վերջինս մինչ օրս դատարանում մեղադրանքի վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել, քանի որ, փաստաբան Արա Զաքարյանի խոսքով.«Մեզ համար դեռ անհասկանալի է այս մեղադրանքը, տեսնենք վերջում ինչ կլինի»:
Հիշեցնենք. կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանի հոր դեմ երկու քրեական գործ է հարուցվել. քրեական գործերից մեկով հայրը պարտակել է որդու գործողությունները եւ մշտապես արտոնյալ պայմաններ ստեղծել վերջինիս համար, իսկ մյուս քրեական գործը վերաբերվում էր Զարմիկ Մարկոսյանի կողմից խոշոր չափերի հասնող յուրացումներին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ