Մաստակ ծամելը նպաստում է կնճիռների առաջացմանը
Արխիվ 16-20
Ամերիկացի բժիշկները նկատել են, որ այն կանայք, որոնք սիրում են մաստակ ծամել, ավելի հաճախ են դիմում կեսմետոլոգների օգնությանը՝ բերանի ու շուրթերի շուրջն առաջացող կնճիռներից ազատվելու համար:
Երբ մարդը մաստակ է ծամում, նրա դեմքի մկանները լարվում են, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման:
Մաշկաբանները բացատրում են, որ մաստակ ծամելը լարում է մկանները, ինչի պատճառով մաշկային շերտում եղած շարակցական հյուսվածքները սկսում են քայքայվել: Այս ամենի հետևանքով մաշկը կորցնում է իր առաձգականությունը և բերանի շուրջը կնճիռներ ու ծալքեր են առաջանում:
Նյութի աղբյուրը՝ neboley.com.ua