Թրամփ. ԱՄՆ-ն ունակ է որսալ բալիստիկ հրթիռների 97 տոկոսը
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ռազմական գործողություններին երկրի հակահրթիռային պաշտպանության պատրաստ լինելու մասին հարցին: Հայտնում է Fox News-ը: Թրամփն ընդգծել է, որ ժամանակակից սպառազինությունն ԱՄՆ բանակին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում խոցել հակառակորդի բալիստիկ հրթիռների 97 տոկոսը: Մեկնաբանելով ամերիկյան բանակի վերազինման համար սպառազինության գնումները՝ Թրամփը հավելել է, որ 2018 թվականին պաշտպանության նախարարության բյուջեն կարող է մոտենալ ընդհուպ մինչև 800 միլիարդ դոլարի: