Ադրբեջանում գյուղացիները փորձել են փակել Բաքու-Ղազախ ավտոմայրուղին
Արխիվ 16-20
Քյուրդամիրի շրջանի մի խումբ բնակիչներ փորձել են փակել Բաքու-Ղազախ ավտոմայրուղին։ Գյուղացիներն այդկերպ ցանկացել են բողոք հայտնել իրենց արոտավայրերը զավթելու համար։
Ինչպես տեղեկացնում է Turan-ը, ոստիկանությունը կասեցրել է ակցիան։ Միջադեպի առնչությամբ սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր։ Հարեւան գյուղի տեղական ինքնակառավարման մարմնում պարբերականին տեղեկացրել են, որ ներկայում աշխատում է արոտավայրերը տեղի բնակիչներին վերադարձնելու հանձնաժողովը։