Հայ և ղազախ ֆանատների բախումը՝ Միհրան Հարությունյանի մենամարտից հետո.տեսանյութ
Արխիվ 16-20
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում իր չորրորդ մենամարտում նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին:
Մենամարտի ավարտից հետո հայ և ղազախ ֆանատների միջև սկսվել է վիճաբանություն, որը ծեծկռտուքի է վերածվել:
Նախորդ մենամարտում Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մրցել էր ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ եւ հաղթել խեղդող հնարքով:
Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։