Iravunk.com | ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՀԱՆՑԱՎՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ
Ինչ է կատարվում Օչերետինոյի ճակատում «Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». Գաբրեիլյանով Չխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվել Բայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. Spiegel Գլխացավը. Թաքնված անոթային խնդիր Բեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհը Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն Մազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում Պետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն է Ո՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը Ադրբեջանին

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՀԱՆՑԱՎՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ

Արխիվ 16-20

Եվ այսպես, պաշտոնական վիճակագրությունը սկսեց «տնտեսական թռիչքների» հերթական ժամանակագրական ցանկի՝ այս տարվա տվյալների հրապարակումը: Հասկանալի է, արդեն հունվարին վիճակագրական հրաշքների պակաս չի զգացվում:

Մինչ այս հունվարի հիմնական ցուցանիշներին հասնելը, նախ մեկ ուշագրավ դիտարկում, որն արդեն իսկ շատ բան է ասում մյուս բոլոր թվերի մասին: Այսպես, պարզվում է, որ այս տարի հայաստանյան արտահանումը մյուս բոլոր ճյուղերի հետ համեմատած ամենառեկորդայինն է՝ ունեցել ենք 20.4 տոկոս աճ (տե՛ս աղյուսակը): Թերեւս, միայն այս թիվը բավական է, որ իշխանությունները մինչեւ վերջ քոքեն պոպուլիստական ձայնապնակը՝ դրա վրա կառուցելով «տնտեսական հեղափոխության» այս տարվա ողջ քարոզչությունը: Բա իհարկե, եթե արտահանումն աճում է 20 տոկոսով, մի՞թե դա չի նշանակում, որ նույնքան ռեկորդային պետք է լինի նաեւ ներքին արտադրությունը, որ արտահանելու բան լինի: Դե եթե արտադրության թռիչք կա, ուրեմն պետք է որ նույն թռիչքի մեջ լինի մնացած ամեն ինչը՝ աշխատատեղերը, աշխատավարձերը, կյանքի որակը, եւ այդպես շարունակ: Դա առաջին հայացքից: Բայց ահա այն, ինչ դրված է այդ 20.4 տոկոս աճի տակ, հազիվ թե առաձնահատուկ լավատեսության հուշի: Այսպես, այս տարի ունեցել ենք արտահանման 20 տոկոսանոց աճ այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին ունեինք մոտ 16 տոկոսանոց անկում: Էլի ոչինչ, կարող է թվալ, թե 16 տոկոս կորցրինք, բայց հիմա վերականգնել ենք. սա էլ պակաս թռիչքի առիթ չէ: Միայն թե, երբ ավելի խորն ենք գնում, պատկերը հեչ բանի նման չէ: Այսպես, 2018թ.-ի հունվարին, երբ դեռ իշխում էին այն «հանցավոր նախկինները», Հայաստանն ուներ 176.7  միլիոն դոլարի արտահանում: Եվ ահա, Փաշինյանի` արդեն մոտ երկամյա «հանճարեղ» կառավարումից հետո, երբ այդ ցուցանիշը պետք է առնվազն մի կեսով ավելացած լիներ (համենայնդեպս, այդ կարգի հրաշքներ էին խոստանում), հայաստանյան արտահանումն իր 20 տոկոսանոց աճով հանդերձ, այս հունվարին կազմել է... 173.8 միլիոն դոլար: Այո՛, չզարմանաք, «հանցավոր նախկիններից» դեռ մոտ 3 միլիոն դոլարով ետ ենք մնում: Առաջ ընկնելով` նշենք նաեւ 2018թ. հունվարի 327.5 միլիոն դոլարի համեմատ ներմուծումն էլ այս տարի կազմել է 305.2 միլիոն՝ մոտ 22 միլիոնով պակաս: Ի դեպ, արտաքին առեւտրի այս բացարձակ ցուցանիշները մեկ հետաքրքիր առանձնահատկություն ունեն, ինչը չկա մյուս բոլոր ճյուղերի մոտ: Հաշվի առնելով ԵՏՄ-ի գործոնը, այսինքն, որ մեր երկրից ապրանքների արտահանում-ներմուծումը նաեւ Միության վերահսկողության տակ է, արտաքին առեւտրում վիճակագրական մանիպուլյացիաների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան մյուս ճյուղերում: Այսինքն, հենց բերված թվերն են, որ հայաստանյան մյուս վիճակագրական ցուցանիշների հետ համեմատած առավել իրատեսական են խոսում մեր տնտեսության իրական վիճակի մասին: Եվ ահա փաստը՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման մասով «նախահեղափոխական» ժամանակների համեմատ դեռ որոշակիորեն ետ ենք: Հանրագումարում, արտաքին առեւտրաշրջանառությունը 2018թ.-ի 504.2 միլիոն դոլարի փոխարեն այս հունվարին կազմել է 479.0:

Մինչդեռ այս հունվարին ներկայացրել են անցած տարվա համեմատ արդյունաբերության 13.4, շինարարության 7.7 տոկոս աճ, եւ այդպես շարունակ: Ամենացնցողը, ունեցել ենք ներքին առեւտրաշրջանառության 10.3 տոկոս աճ (ու մոտ 20 տոկոս էլ անցած տարի): Բայց ինչի՞ հաշվին, երբ 2018թ.-ի համեմատ ներկրել ենք 7-8 տոկոսով պակաս ապրանքներ: Ուզում են ասել, որ մեր սպառողները զանգվածաբար անցել են տեղական ապրանքների՞ն: Չէ, դա էլ չի ստացվի. տեղական արտադրության ներկայացված աճը հազիվ բավարարում է արտահանման ներկայացված աճը «արդարացնելու» համար, եւ ներքին առեւտուրը պետք է ավելանար հիմնականում ներկրման հաշվին: Բայց քիչ ենք ներկրել, որտեղի՞ց է ավելացել: Կամ գանք մյուս կողմից. միջին աշխատավարձերն այս հունվարին, ըստ վիճակագրության, ավելացել են 5.9 տոկոսով: Դե հիմա հարց. առանց այդ էլ հազիվ գոյատեւող ժողովուրդն այդ ինչի՞ հաշվին կարող էր եւս մոտ 4 տոկոսով ավել սպառում ապահովել, որ ներքին առեւտուրն էլ կարողանար աճել 10.3 տոկոսովՄեկ այլ դրվագ. թեեւ 2018թ. հունվարի համեմատ ներկայացված է արդյունաբերության նկատելի աճ, սակայն ունեցել ենք էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 25 տոկոսանոց անկում: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել այս «հեղափոխական հրաշքը»: Վերջապես, եթե նաեւ հաշվի առնենք, որ 2018թ. հունվարին բառացիորեն բոլոր ոլորտներում ունեցել ենք աճի շատ ավելի լավ դինամիկա, քան 2020թ. հունվարին, ապա «տնտեսական հեղափոխությունը» իր իրական դեմքը կստանա: Այսպիսով, ստանում ենք այս ստանդարտ պատկերը. վիճակագիրները պետք է չէ՞ ինչ-որ ձեւով «տնտեսական հեղափոխություն» ցույց տան, որ չլրացնեն «հակահեղափոխական սեւերի» շարքերը: Բայց հենց մի տնտեսական ճյուղում «հեղափոխական ցուցանիշներ» են ֆիքսվում, անպայման մի այլ տեղից դրա «ականջները ցցվում են». թվեր են վերջապես, ամեն մի պոպուլիստական քարոզներից զերծ: Ու արդյունքում, պտտվում-պտտվում եւ հասնում ենք նրան, որ երկու տարում ներկայիս «քայլորդները» դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին էլ չեն հասել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Ինչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվելԲայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. SpiegelԳլխացավը. Թաքնված անոթային խնդիրԲեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհըԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրենՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՊետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն էՈ՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ ԱնդրեասյանՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլելՖրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուրԹեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԻնչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համարԱյս տանը ողջ-ողջ այրվել եմ 3 և 4 տ. երեխաները. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода