Հեղափոխության հայտնի Լեյլա տատիկին քաղաքապետարա աշխատակիցները արգելել են փողոցային առևտրով զբաղվե
Արխիվ 16-20Iravunk.com-ի տեղեկություններով, հեղափոխության հայտնի Լեյլա տատիկը, որը 2018-ի գարնանը պայքարում էր հանուն իշխանափոխության այսօր ապրում է անելանելի ծայրահեղ սոցիալական պայմաններում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, տիկին Լեյլան զբաղվում էր առևտրով,փողոցում վաճառում կանաչեղեն, վաստակելով հանապազօրյա հաց: Սակայն նոր իշխանությունները կարծես թե առանձնակի դաժանություն են սկսել ցուցաբերել, անգամ իրենց իսկ համախոհների նկատմամբ: Մեր տեղեկություններով քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ Լեյլա Տատիկին արգելել են զբաղվել փողոցային առևտրով: Տարեց կինն այժմ անելանելի վիճակում է գտնվում:
Սա նոր Հայաստանն է:
Հայկ Գևորգյան