ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՔիչ առաջ, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, Հայաստանի հավաքականի անդամ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դուրս եկավ եզրափակիչ փուլ։ 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում, Հարությունյանը մենամարտեց ազգությամբ սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ ու առավելության հասավ 4։1 հաշվով։
Հավելենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել կանանց հավաքականի անդամներ, երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը և Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Այսօր, ռինգ դուրս կգա նաև մեր մյուս առաջատար բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանը։ Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ