Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»

Արխիվ 12-16

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»

Այս բանաձեւը հնչեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` իր նստավայրում հյուրընկալելով  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Երկրի ղեկավարը պնդել է, որ դա տեղի է ունենալու «կարճ ժամկետում»: Սահմանադրական փոփոխությունների կենսագործմանը նվիրված իր ելույթում ՀՀ նախագահը անդրադարձել է բոլոր ոլորտներին, շատ դեպքերում` բավականին կտրուկ: Ուշագրավ է եւ ելույթի օրը` փետրվարի 12, այսինքն` ուղիղ մեկ տարի այն օրվանից, երբ երկրի ղեկավարի կտրուկ սաստող խոսքը բավարար եղավ, որպեսզի դադարեցվեն երկիրը դեպի ապակայունացման անդունդ տանող վտանգավոր խաղերը:


 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԻՑ ՎԵՐ

 

Անդրադառնալով ընդհանուր վիճակին` ՀՀ նախագահը շեշտեց այն առաջնայնությունները, որոնցով պարտավոր է առաջնորդվել ցանկացած պետական եւ քաղաքական գործիչ. «Մենք երկու գլխավոր արժեք ունենք` հայ ժողովուրդը եւ Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից: Սա՛ են պահանջում Հայաստանի շահը եւ ապագան: Սա՛ են պատգամել մեր նախնիները: Ու մեզնից յուրաքանչյուրի վարքը չափվում է հենց այս արժեքներով. եթե որեւէ արարք կհզորացնի մեր երկիրը, կոգեւորի մեր ժողովրդին, արժանի է դրվատանքի, հակառակը` պարսավանքի»:
Ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի շահի առաջնայնությունից` Սերժ Սարգսյանը նաեւ սահմանեց քաղաքական խաղի կանոնները. «Քաղաքական համակարգը կբարեփոխվի եւ կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ` պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների եւ ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման բոլոր ձեւերի գոյության շուրջ: Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում»: Միաժամանակ երկրի ղեկավարը հստակ ներկայացրեց եւ այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ցանկացած չինովնիկ. «Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք` սա որեւէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է»: Սերժ Սարգսյանը անհանդուրժելի համարեց իշխանության որեւէ ճյուղում կամ մակարդակում «արդեն համաձայնեցված է» եւ «արդեն որոշված է» արտահայտությունները, եւ. «Երկու հստակ դիտարկում ունեմ այս առիթով, որ ուզում եմ բոլորը լավ հիշեն.
1. նախ «վերեւում» պատասխանատվությունից խուսափող եւ քննադատությունից վախեցող չկա,
2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ո՞ւմ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է եւ ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով` այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»: Հետեւաբար, ըստ երկրի ղեկավարի. «Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
Իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
Գործը թողած եւ ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ»:
Ավելորդ չէ նշել, որ Սերժ Սարգսյանը կտրականապես մերժեց մեր ժողովրդին բացասական որակներ վերագրելու պրակտիկան, որով հաճախ արդարացնում են գործ չանելը. «Մեր ժողովրդին բնորոշ են ռազմական խիզախությունը, հավատարմությունը, հյուրընկալությունն ու բարությունը: Իսկ կաշառակերությունը, գողությունը, մտավոր եւ հոգեւոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետեւողականորեն պետք է ազատվել: Ասել եմ եւ էլի եմ ասում` բարեկեցության աղբյուրը աշխատանքն է: Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ եւ ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, եւ դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն»:
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Շատերի համար բավականին անսպասելի էր ԱԱԾ տնօրենի պաշտոնին 34-ամյա Գեորգի Կուտոյանի նշանակումը: Սակայն առավել ուշագրավ է, թե ԱԱԾ անձնակազմին նոր տնօրենին ներկայացնելու ժամանակ ինչ շեշտադրումներ արեց Սերժ Սարգսյանը: Շեշտադրումները վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին:
Խոշոր հաշվով, եթե ժամանակին կոռուպցիոն հիմնական ռիսկերը գործարարների եւ հարկային ու այլ մարմինների փոխհարաբերությունների ոլորտում էր, ապա էլեկտրոնային հաշվետվությունների եւ փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումից հետո գործարարները տարիներով հարկային տեսուչի ու այլ չինովնիկների երես չեն տեսնում: Եվ հիմա առավել ռիսկայնության ոլորտը գտնվում է դատարաններում եւ իրավապահ համակարգում: Ու, ըստ ամենայնի, երկրի ղեկավարը ԱԱԾ-ի առջեւ խնդիր է դրել հատկապես այդ ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելը: Սահմանադրական բարեփոխումներին նվիրված իր ելույթում դա առավել որոշակի շեշտվեց. «Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները եւ ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախեւառաջ` պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն եւ անարդարություն: Մենք սկսել ենք ձեւավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձեւավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն եւ կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաեւ պետք է ձերբազատվենք օրենքի եւ դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար` վճռականորեն ազատվելով խաբեբաներից»: Դատարանների առջեւ դրվեց նաեւ այլ կարեւոր խնդիր. «Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ` որն է պետության շահը, եւ որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը»:
ՎԱՏ ԼՈՒՐ ԹՈՒՐՔԱՍԵՐ
ՊԱՑԻՖԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Խոսելով արտաքին խնդիրների մասին` Սերժ Սարգսյանը շեշտեց այն, որ մեր արտաքին միջավայրի ռիսկերը նաեւ նոր հնարավորություններ են պարունակում. «Ավելորդ է ասել, թե ինչպիսի նոր, բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների առջեւ է կանգնած այն տարածաշրջանը, որտեղ մեր հայրենիքն է: Բնականաբար, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Մեզ ասելով` ես նկատի ունեմ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը, ե՛ւ աշխարհասփյուռ հայությունը: Բայց մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է: Հնարավորություն է նորովի բացահայտելու, գնահատելու այն ուժը, որ մենք ունենք, այն ահռելի պոտենցիալը, որ մենք ունենք, ու որը դեռ մնում է ոչ լիարժեք բացահայտված ու իրացված»:
Իսկ երկու թուրք հարեւանների հետ կասկածելի խաղաղության ձգտող գործիչների եւ ուժերի համար ՀՀ նախագահը պատրաստել էր բանաձեւում, որը նրանց համար թերեւս մուրճի ծանր հարվածի պես լինի. «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն»: Ավելին. «Որեւէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց` ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:
Եվ, իհարկե, միանգամայն բնական էր, որ երկրի ղեկավարի ելույթում առանձնահատուկ շեշտ դրվեց մեր բանակի վրա ու անվերապահորեն անհրաժեշտ համարվեց, որ այն մշտապես լինի տարածաշրջանի լավագույնը:
2017-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԸՆԴԱՌԱՋ
Խոսելով ընդամենը մեկ տարի անց կայանալիք կարեւորագույն համապետական իրադարձության` խորհրդարանական ընտրությունների մասին, Սերժ Սարգսյանը զգուշացրեց թիմակիցներին. «Ուզում եմ շեշտել նաեւ, որ ապագա խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ` կրում ենք նաեւ լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար»:

 


 

Երկրի ղեկավարը նաեւ չշրջանցեց այժմ շատ տարածված երեւույթը. «Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց` կրկնապատկված եռանդով եւ պատասխանատվությամբ: Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է եւ ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետեւաբար եւ հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը»:
Բայց, անշուշտ, արդեն գծագրվում է այն պատկերը, որ ընտրություններից առաջ ինքնաբերաբար լինելու է կուսակցական դաշտի «խոշորացման» գործընթաց: Եթե հիմիկվանից իշխող ՀՀԿ-ն կոալիցիա է կազմում ՀՅԴ-ի հետ, ապա առավել եւս, կոալիցիաներ կազմելու սկզբունքը արդիական է ընդդիմադիր դաշտի համար: Ու սպասելի է նաեւ, որ ընդդիմության ձեւն ու բովանդակությունը կփոխվի` հեղափոխական ցնցումներ եւ անհապաղ իշխանափոխություն պահանջող «նարնջագույններին» անհրաժեշտաբար փոխանցելու են գալու կառուցողական, քննադատական սուր միտք ունեցող, բայց միաժամանակ հակապետական ձգտումներից զերծ ընդդիմադիրներ: Իզուր չէ, որ երկրի ղեկավարը շատ վատ բնութագրեց այն չինովնիկներին, ովքեր ձգտում են թաքնվել եւ խուսափել քննադատությունից:
Իսկ կադրային առումով ե՛ւ կառավարության, ե՛ւ ավելի ներքեւ գտնվող օղակներում նորանոր սյուրպրիզները դեռ առջեւում են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода