ՌԴ-ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ Չկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է. Ահազանգ Ուկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ Պեսկով Աստղագուշակ մայիսի 20-ի համար Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մագնիսական փոթորիկ մայիսի 20-ին. որքան ուժեղ կլինի այն, ինչպե՞ս կազդի ձեր տրամադրության և բարեկեցության վրա Ի՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլիա»... Ես ինձ վատ եմ զգում. Տիկնիզյան կխնդրի «Լոկոմոտիվին» բաց թողնել իրեն Հանրապետության շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ջուր չի լինի

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԱԱՀ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Արխիվ 12-16

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԱԱՀ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում քննարկվող՝ ՌԴ-ից ներկրվող մեքենաների համար Ավելացած արժեքի հարկ ¥ԱԱՀ¤ գանձելու հայտնի հայտարարության մասին զրուցեցինք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ` անդրադառնալով վերջին շրջանում տնտեսության վերաբերյալ, ինչպես ինքն է ասում, հոռետեսական գնահատականներ հնչեցնողներին, մասնավորապես, նկատեց.-Եսկարող եմ ֆիքսել մեկ բան: Եթե նայեք միջազգային կազմակերպությունների գնահատականներին, ապա նրանք փաստում են հետեւյալը, որ ի հեճուկս արտաքին ոչ բարենպաստ միջավայրի, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին ունեցավ  ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր:

Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական ազդակներին, ապա դրանք շարունակելու են մնալ նույն ոչ բարենպաստ տիրույթում, եւ էական բարելավումներ այդ ուղղությամբ առայժմ  չի ենթադրվում: Բացառությամբ՝ մեր հարավային  բարեկամ Իրանի հետ տնտեսական կապերի ենթադրվող ակտիվացմանը: Այսինքն՝ հիմնականում մնալու ենք նույն վիճակում, ունենալով մեկ դրական գործոն: Արդյունքում` կարծում եմ, որ այս տարի ձեռնարկված քայլերի շնորհիվ մենք կարող ենք ունենալ նույնպիսի տնտեսական աճ, որն ունեցել ենք 2015 թվականի վերջերին:
- Պարոն Գաբրիելյան, ՌԴ Ձեր գործընկերոջ կատարած հայտարարությունը, ըստ որի ՌԴ-ից ներկրվող մեքենաների ԱԱՀ չպետք է գանձվի, մեծ աժիոտաժ առաջացրեց: Կխնդրեինք դրա վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը:

 

 

- ՌԴ-ից ներկրվող մեքենաների համար ներկայիս գանձվող ԱԱՀ-ի մասով նախ պետք է նկատենք հետեւյալը. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը` հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից: Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Սակայն ոչ-ոքի համար էլ գաղտնիք չէ, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված, հաճախ առաջանում են որոշ խնդիրներ: Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում` տույժերի տակ:
Կա նաեւ մեկ այլ խնդիր: ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները եւ կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է` վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Դրանով էլ պայմանավորված՝ փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում. ԱԱՀ-ն վճարվում է ե՛ւ արտահանող երկրում, ե՛ւ Հայաստանում: Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ եւս, եւ այդ տեսանկյունից՝ ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկելը ներկա իրավիճակում կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ:
Հիմա ՌԴ գործընկերոջ հայտարարության մասին: Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵՏՄ-ում դեռեւս առկա առեւտրի խոչընդոտներին՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որով վեր են հանվել ԵՏՄ-ում առկա շուրջ 400 խոչընդոտներ: Այսինքն` այդ հայտարարությունը, ընդհանուր առմամբ, փոխկապակցված է ԵՏՄ երկրներում ավելացված արժեքի ռեժիմի կիրառման հետ: Ընդ որում՝ 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ: Տեսակոնֆերանսի ընթացքում ԵՏՄ անդամ-պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս, ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը նշվել է որպես նման խոչընդոտի օրինակ: Պետք է ասեմ, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ձեւավորումից հետո, մեր կողմից ԵՏՄ շրջանակներում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացի հստակեցման եւ պարզեցման հարցը բազմիցս բարձրացվել է ԵՏՄ տարբեր մակարդակներում կազմակերպված քննարկումների ընթացքում: Արդյունքում` 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է եւ առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում լուծում տալ խնդրին: Այդ նպատակով՝ ԵՏՄ անդամ մյուս երկրների եւ ԵՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել եւ պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Արձանագրության նախագիծը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում: Մենք ամիսներ շարունակ այդ ուղղությամբ բանակցություններ ենք վարում, որոնք շատ մոտ են որոշակի արդյունք տալուն: Ավելին, արդեն այսօր կառավարության օրակարգ ենք փորձելու մտցնել  ԵՏՄ գործընկերների հետ առեւտրի խոչընդոտ հանդիսացող ավելացված արժեքի հարկի վերացման վերաբերյալ նախագիծը. որոշվել է վերանայել օրենսդրության անցումային դրույթները, որոնք վերաբերում են ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ով հարկմանը: Այնպես որ՝ շատ շուտով պարզ կդառանա այդ հարցի հետագա զարգացումները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ





ՌԴ-ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներՉկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է. ԱհազանգՈւկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ ՊեսկովԱստղագուշակ մայիսի 20-ի համարԱնծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքիցՄագնիսական փոթորիկ մայիսի 20-ին. որքան ուժեղ կլինի այն, ինչպե՞ս կազդի ձեր տրամադրության և բարեկեցության վրաԻ՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլիա»... Ես ինձ վատ եմ զգում. Տիկնիզյան կխնդրի «Լոկոմոտիվին» բաց թողնել իրեն Հանրապետության շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՋուր չի լինիՏղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան, ներկայացել` որպես նրա ընկեր, և ցանկություն հայտնել ուղեկցել տուն2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծըՌուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք«Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում«Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում«Ժողովուրդ». ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունըԹրամփ. «հիանալի» կլինի, եթե Վատիկանը դառնա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ«Թրամփը դավաճանեց Ուկրաինային և Եվրոպային.Sky NewsՊուտինին Մելանի Թրամփն ավելի է դուր գալից, քան Դոնալդը (Տեսանյութ)Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը մեր օրերի Վնասվածքաբանության գուրու Արմեն ԳերասիմովիչԵրեխային պահում էին մութ, խոնավ տեղ. Հայտնի աստղահոգեբանը բացահայտում է 2-ամյա փոքրիկի առեղծվածըՄերձավանի հերոսացած ուսուցչուհու հետքերով«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական«Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top