Iravunk.com | «Բոլորն ընդդեմ մեկի ձեւաչափն իրողություն է». որ դեպքում մարդիկ կրկին դուրս կգան փողոց
Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունի Պատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը Մայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք» ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Սեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքո Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Բագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքը

«Բոլորն ընդդեմ մեկի ձեւաչափն իրողություն է». որ դեպքում մարդիկ կրկին դուրս կգան փողոց

Նորություններ

Այսօրվանից արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից մեկնարկում է աշնանային հանրահավաքների շարքը, ընդ որում` ոչ թե միասնական ճակատով, այլ` առանձին-առանձին: Ստեղծված ներքաղաքական իրավիճակի, իշխանության հնարավոր ելքերի եւ ընդդիմության հնարավորությունների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱԶԱՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՆԵՂ Է»

– Պարոն Քեռյան, կոնկրետ պաշտոնյաներ կան, որոնց դեմ դժգոհության ալիքը բավական մեծ է, ինչպես օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի նկատմամբ: Այս անձանցից ձերբազատվելով` իշխանությունը կկարողանա՞ պահել իր դեմքը, բողոքները մեղմել եւ նոր իշխանափոխությունն էլ առնվազն հետաձգել:

– Այսօրվա վիճակով իշխանությունների կադրային բազան բավականին նեղ է, քանի որ 
ընդամենը երկու տարվա իշխանություն են: Նույնիսկ երկու տարվա էլ չեն, եթե նկատի 
ունենանք, որ 2018-ի հոկտեմբերին կոալիցիոն կառավարություն էր, հետո դեկտեմբերին նոր 
ընտրություններ տեղի ունեցան, եւ 2019-ի հունվարից նոր փաստացի ունենք իմքայլական 
կամ ՔՊ-ի միակուսակցական կառավարություն: Առանց այդ էլ, «Քաղաքացիական 
պայմանագիր» կուսակցությունը նախկինում բազմամարդ չէր, սակայն այս կարճ 
ժամանակում էլ նա չի կարողացել հավաքել իր կադրային ռեսուրսը: Մինչդեռ յուրաքանչյուր 
քաղաքական ուժի հզորությունն առաջին հերթին իր կադրային ռեսուրսն է` այն մարդիկ, 
որոնք կարող են «ռեզերվ» հանդիսանալ տարբեր պաշտոնների համար եւ արագ-արագ 
մեկին մյուսով փոխարինելով` թարմություն մտցնել: Ենթադրում եմ, որ վարչապետ 
Փաշինյանը, եթե անգամ ուզենա էլ, միայն մեկ-երկու պաշտոնյայի տեղաշարժ կարող է անել, 
որովհետեւ իր թիմում, օրինակ, չեմ տեսնում նրան առավել մոտ կանգնած մեկ այլ մարդու, որ 
նա վստահի, ասենք, ԿԳՄՍ կամ առողջապահության նախարարի պորտֆելը: Այլ հարց է` այդ 
մարդիկ շատ լա՞վ են աշխատում, թե` շատ վատ, նպաստո՞ւմ են քաղաքական ուժի 
վարկանիշի բարձրացմանը կամ անկմանը: Միայն կարող ենք փաստել, որ թեպետ 
պաշտոնապես չի արտահայտվել, այդ պաշտոնյաներից չի բողոքել, բայց մամուլում ոչ 
հիմնավորված տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դժգոհ: Ընդհանրապես` 
նույնիսկ հասարակության մեջ միանշանակ վերաբերմունք չկա: Եթե ընդդիմությունը գտնում 
է, որ այդ պաշտոնյաները վատ են աշխատել եւ տապալել են գործը, նպաստել են 
իշխանության իմիջի անկմանը, ապա այդ նույն տեսակետը չեմ լսել Նիկոլ Փաշինյանի, 
նրանց պատգամավորական խմբակցության եւ այլ պաշտոնյաների կողմից: Ընդհակառակը` 
նրանցից շատերը գտնում են, որ Արայիկ Հարությունյանը լավ կառավարում է, իսկ Արսեն 
Թորոսյանն արել է առավելագույնը:

«10 ՏԱՐԻՆ ՄԵԿ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ՀԱՍՆՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ»

– Արդեն հայտնի է, որ առաջիկայում երեք քաղաքական ուժ պատրաստվում են 
հանրահավաքներ իրականացնել, այդ թվում` «Բարգավաճ Հայաստանը»: Ըստ Ձեզ, կրկին կհաջողվի՞ հանրությանը փողոց դուրս բերել:

– Ընդհանրապես` հեղափոխություններից եւ մեծ հասարակական ընդվզումներից հետո 
որոշակի ժամանակ է պետք, որ հասարակության մեջ նորից զանգվածային, 
համաժողովրդական շարժումների համար որոշակի էներգիա կուտակվի: Այդ էներգիան 
փաստորեն սպառվեց 2018-ին, եւ հիմա, կարծես, հասարակական, քաղաքական 
ակտիվության, զանգվածային գործունեության անկման ժամանակաշրջան է: Եթե դուք 
Հայաստանի նորանկախ հանրապետության 30-ամյա պատմության ընթացքի  
պարբերականությունը նայեք, ապա կտեսնեք, որ գրեթե 10 տարին մեկ է հասարակական 
ընդվզումը հասնում խոշոր չափերի, ինչպես օրինակ, եղավ 2008-ին, ապա` 2018-ին: Հիմա 
եթե այս պարբերականությունը վերցնենք եւ համարենք Հայաստանի համար 
օրինաչափություն, նշանակում է շատ դժվար կլինի այսօր մեծ հանրահավաքներ անել եւ 
մարդկանց փողոց դուրս բերել: Չնայած` շատերը վիճարկում են ու ասում, թե այդտեղ 
օրինաչափություն չկա, բայց իմ կարծիքով` կա: Բացի այդ, կարծում են, թե մինչեւ 5-10 կամ 
20 հազար մարդ դուրս բերելով` կարող ես բողոքի ալիք առաջացնել, բայց 
իշխանափոխության համար փորձը ցույց է տալիս, որ ե՛ւ 2008 թվականին, ե՛ւ 2018-ին իրավիճակն այնպիսին էր, որ մինիմում պետք էր փողոց եկածները լինեն 80-100 հազար մարդ, որ դետոնացիա առաջացնի եւ իշխանության հիմքերը սասանվեն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այն բավականին մեծ մարդկային ռեսուրս ունի, որովհետեւ երկար ժամանակ է քաղաքական ասպարեզում, խորհրդարանում ունի խմբակցություն, նրա լիդերն ունի մեծաքանակ մարդկային ռեսուրսներ նաեւ իր բարեգործական ծրագրերի շնորհիվ, եւ այս առումով դժվարանում եմ ասել, բայց գուցե կարողանան մինչեւ 15-20 հազար մարդ փողոց հանել: Իսկ, օրինակ, ԲՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ի կոնտիգենտը շատ փոքր է, «Հայրենիք» կուսակցությունն էլ երկու ամսական է, եւ խոսել, թե նա ինչքան մարդ կկարողանա փողոց հանել, կդժվարանամ: Չեմ ասում` որն է ճիշտ, որը` սխալ, բայց քաղաքական  վերլուծությունը ցույց է տալիս, որ փողոցային պայքարով զանգվածային ընդվզումների հասնել եւ իշխանության հիմքերը փողոցից ցնցելն այդքան հեշտ գործ չէ:

– Այսինքն` այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահանջում էր, որ գործող 
կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, դրա համար առնվազն եւս 8 տարի պետք է սպասե՞լ, թե՞ ինչ-որ փուլում բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց «ամբիցիաները» մի կողմ կդնեն, կմիավորվեն եւ կգործի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած «կոնսեսուս մինուս մեկ» բանաձեւը:

– Այդ «կոնսեսուս մինուս մեկը» արդեն գրեթե գործում է, ավելի ճիշտ` ես կասեի, ոչ թե «կենսուս մինուս մեկ» ձեւաչափն է գործում, այլ` «բոլորն ընդդեմ մեկի» ձեւաչափը: Ըստ էության, ունենք մեկ կուսակցություն` «Քաղաքացիական պայմանագիրը», որը «Իմ քայլը» անունով մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ ունենք ընդդիմություն: Միջանկյալ կիսաիշխանամետ, ցենտրիստական գրեթե ոչինչ չկա: Իհարկե, խորհրդարանական մյուս երկու կուսակցությունները` «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» մեկ թուլացնում են իրենց ընդդիմադիր պայքարը, մեկ` ուժեղացնում, որովհետեւ շատ կապող թելեր ունեն «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Օրինակ` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 2017 թվականին նույն այդ քաղաքական ուժի հետ դաշինքի մեջ էր «Ելք»-ում եւ, ըստ էության, անցյալում շատ կապող բաներ ունեն: ԲՀԿ-ն էլ դաշինքի մեջ էր այս իշխանության հետ` 2018 թվականի մայիսից մինչեւ հոկտեմբեր, ու ՀՅԴ-ի հետ միասին կոալիցիոն կառավարության մաս էին կազմում: Մնացած բոլորը, որոնք մտել են քաղաքական դաշտ, ունեն ընդդիմադիր կեցվածք, այսինքն` ստացվում է, որ «կոնսեսուս մինուս մեկ» չկա, բայց բոլորն ընդդեմ մեկի ձեւաչափն իրողություն է: Թե այս ձեւաչափով գործելու ժամանակ ինչքանով կկարողանան ընդդիմադիրներն այնպիսի ծրագրեր, լիդերներ առաջ քաշել կամ օգտագործել իրավիճակը մարդկանց փողոց հանելու համար, դեռ կտեսնենք: Բայց իմ կարծիքով` մարդիկ դուրս կգան փողոց երկու պատճառով` եթե տնտեսական անկումը հասնի այն աստիճանի, որ կառավարությունն այլեւս չկարողանա ապահովել տնտեսական եւ սոցիալական գործառույթները, օրինակ, չկարողանա վճարել աշխատավարձերը, թոշակները եւ այլն: Եվ երկրորդ պատճառը, որ մարդիկ կարող են լցվել փողոցներն ու իշխանությանը ստիպել հեռանալ, կլինի այն դեպքում, եթե արցախյան ճակատում ունենանք ձախողումներ: Մնացած բոլոր դեպքերում, եթե իշխանությունը խելոք լինի, մանեւրելով կարող է, այսպես ասած, ճողոպրել նման իրավիճակներից:

«ԸՆԿՃԱԽՏԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՊԻՍԻՆ ԵՆ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԻՆ Ո՛Չ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ Է ԵՐԵՎՈՒՄ, Ո՛Չ` ԼԱՆԶԱՐՈՏԵԻ»

– Իսկ այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, կրթական նոր չափորոշիչները, որոնց շուրջ լայն հանրային դժգոհություն կա, չե՞ք կարծում, որ կարող են փողոց դուրս բերել մեծ թվով մարդկանց:

– Ստամբուլյան կոնվենցիան փոթորիկ է միայն Երեւանում, շատ քիչ չափով նաեւ մեկ-երկու 
խոշոր քաղաքում, իսկ գյուղական բնակչությունը, որն ամեն օր ճգնում է իր սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ, որի երեխաները նորմալ դպրոց էլ չեն տեսնում, դպրոցներն էլ կիսավեր վիճակում են, ուսուցիչներն էլ սոցիալական ծանր պայմաններից չորացած ու բարակած մի կերպ երերալով գնում ու գալիս են, հանրության այդ զանգվածը ո՛չ լսում է, ո՛չ կարդացել է, ո՛չ էլ շատ հետաքրքրում է, թե Ստամբուլյան կոնվենցիան ինչ է: Ամեն դեպքում, իշխանության թերությունն այն է, որ մի բան բերում ու ընդունում են, բայց չեն կարողանում հասարակությանը մատուցել, եւ այդ հանգամանքն էլ ընդդիմությունը շատ աշխույժ օգտագործում է: Այնպես որ, չեմ կարծում, թե մարդիկ դուրս կգան, կպառկեն փողոցում,  ճանապարհ կփակեն, իրենց կզոհեն ու չեն գնա աշխատանքի, գլուխ կկոտրեն, թե Ստամբուլյան կոնվենցիան կընդունվի կամ` ոչ: Հիմա հասարակության մեջ ապաակտիվացում է, հիասթափություն, պեսիմիզմ, ու ապսենտիզմ կա (ապսենտիզմն այն է, երբ մարդն իրեն օտարում է քաղաքական գործընթացներից): Այս երեւույթները ծնվում են հեղափոխությունից հետո, երբ մարդիկ, չստանալով իրենց ակնկալինքները, լրիվ ընկնում են ընկճախտի մեջ: Այժմ այդ ընկճախտային տրամադրություններն այնպիսին են, որ մարդկանց աչքին ո՛չ Ստամբուլյան կոնվենցիա է երեւում, ո՛չ Լանզարոտեի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվելԲայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. SpiegelԳլխացավը. Թաքնված անոթային խնդիրԲեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհըԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրենՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՊետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն էՈ՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը Ադրբեջանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода