Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանը Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան Բաբայան Օրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա Հակոբյան Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում ուկրաինական ուժերի մատակարարման հիմնական ուղին կտրելու համար․ BILD (ՖՈՏՈ) Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Գեղամյան Սուպեր Սաքոն իր մասոն ախպերների հետ. Հայկ Նազարյան Ձեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Հումանիտաէ օգնությո՞ւն, թե՞ ժամկետանց նախդվող դեղորայք Ինչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներին Հիմարներին հայտնի մի դարձրեք, Կոմիտասի մասին էշություն դուրս տալուց հետո փրկեցինք ,էս անգամ չեք կարա. Մհեր Բաղդասարյանը`Սուպեր Սաքոյի մասին.starnews.am

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը

Ներքաղաքական

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում դա սահմանազատում չէ, այլ սահմանագծում է՝ առանց սահմանազատման սկզբունքների շուրջ համաձայնության գալու: Ըստ էության, իշխանությունը որոշել է միակողմանի դիրքերը զիջել Ադրբեջանին՝ ուղղակի սպառնալիքի տակ դնելով բնակչության ապագան այդ տարածքում:

Կրկնում եմ` վարչապետն իրականացնում է ոչ թե սահմանազատում, այլ ապօրինի սահմանագծում՝ անշրջելի դարձնելով ոչ միայն տվյալ տարածքում բնակչության գոյության սպառնալիքները, այլ՝ կազմաքանդելով տարածաշրջանի պաշտպանական առաջնագիծը, թշնամու ուղղակի ռազմական սպառնալիքի տակ է դնում մեր ինքնիշխան երկրի ողջ տարածքը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ ազգադավ որոշման իրականացումը խափանելու համար ընդվզում են նաեւ մեր մնացած տարածքների բնակիչները: Տավուշում իշխանության գործողությունները, առանց չափազանցության, ազդարարում են Հայոց պետականության կործանման սկիզբը: Այլեւս հանդուրժել ազգակործան այս գործունեությունը անթույլատրելի է եւ դատապարտելի:

Մենք պետք է մեր մեծագույն հարգանքը բերենք Տավուշի բնակչությանը եւ հատկապես՝ նրա փաստացի առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին: Հարկ է հարգանքի տուրք մատուցել նաեւ Շիրակի եւ Գուգարաց թեմերի առաջնորդնորդներին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու այլ թեմերի առաջնորդներին, որոնք իրենց ազգանվեր վարքով ոգեւորում են ժողովրդին եւ սատարում նրա պայքարին:

Արդ, ո՞րն է համաժողովրդական պայքարի ներկա փուլի առանցքային խնդիրը: Ըստ իս, դա մեկն է՝ բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման այս սպառնալի գործընթացը: Ի՞նչ է նշանակում ‹‹բեկել›› սահմանազատման ներկայիս գործընթացը: Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել սահմանազատման իրականացումից : Անշուշտ՝ ո՛չ: Բեկել այս գործընթացը նշանակում է հասնել նրան, որ սահմանազատումն իրականացվի միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա:

Իսկ որո՞նք են այդ սկզբունքները:

Այդ սկզբունքները շարադրված են անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Քարտուղաքարության կողմից ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում: Հրատապ հարցեր եւ լուծումներ›› վերտառությամբ փաստաթղթում, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին եւ կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջեւ սահմանազատման աշխատանքների իրականացման համար: Այդ փաստաթուղթը պահանջում է, որ մինչ բուն սահմանազատման աշխատանքներին անցնելը կողմերը պետք է բանակցեն եւ համաձայնության գան այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա սահմանազատման իրականացումը հնարավորինս կբացառի հետագայում միջպետական հարաբերություններում ռիսկերի ձեւավորումը:

Օրինակ, համաձայն այդ փաստաթղթի բանակցող կողմերը պետք է համաձայնության գան այն սկզբունքի շուրջ, որ ապագա սահմանը չի կարող դառնալ կողմերի միջեւ լարվածության եւ անկայունության աղբյուր: Այսինքն՝ նշյալ փաստաթուղթը մերժում է ‹‹ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ›› կոնֆլիկտածին սկզբունքով առաջնորդվելու ցանկացած փորձ (ի դեպ, հենց այդ սկզբունքով է առաջնորդվում Ադրբեջանը) կամ անկլավների մասին որեւէ հարցադրում (հաշվի առնելով, որ այդ անկլավներն անմիջապես վեր են ածվելու ռազմական հենակետերի եւ ուժի սպառնալիքի կիրառման նոր հնարավորություների Ադրբեջանի ձեռքում):

Մի՞թե վերոնշյալ սկզբունքը չի նշանակում, որ 2020թ նոյեմբերից հետո ռազմական ճանապարհով կամ ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանի սուվերեն տարածքից ձեռք գցած ռազմավարական կարեւորության բարձրունքները Ադրբեջանը պարտավոր է ազատել:

Հարց. ինչո՞ւ է գործող իշխանությունը խուսափում վերը նշված փաստաթղթում ամրագրված այս սկզբունքի շուրջ բանակցելուց եւ փորձում է սահմանազատման խնդրում հիմք ընդունել իրավաքաղաքական առումով փաստացի ոչինչ չասող Ալմա Աթիի Հռչակագիր կոչված փաստաթուղթը: Միամիտ կլինի ենթադրել, որ եվրոպական փորձագետները սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքները մշակելիս տեղյակ չեն եղել Ալմա Աթիի Հռչակագրի գոյության մասին:

Եթե այդ Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջեւ սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն՝ ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին եւ վերջ:

Բայց նրանք դա չեն արել: Ինչո՞ւ:

Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարեւոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձեւավորել էր այնպես, որ հարեւան հանրապետությունների միջեւ մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը եւ ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում: Այդ է պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարեւանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ: Մեր Հանրապետության ոչ վաղ անցյալը նույնպես վկայում է այդ մասին:

Ուստի՝ առաջնորդվել Խորհրդային շրջանում Կենտրոնի կողմից ձեւավորված վարչական սահմաններով նշանակում է վերակենդանացնել ազգամիջյան կոնֆլիկտները՝ նպաստելով պետութունների միջեւ լարվածության եւ անկայունության խորացմանը: Սա է իրականությունը եւ գործող իշխանությունները պարտավոր են դա հստակ գիտակցել: Ահա թե ինչու է պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով:

Մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարցի մասին. վարչապետը անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ եւ հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Մանկամտություն եւ ուրիշ ոչինչ: Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն այդ փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի եւ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից եւ այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը: Հարց. ինչո՞ւ է վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:

Կամ ոչ պակաս կարեւոր մի խնդրի մասին եւս. ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի եւ անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

Մի՞թե սա կարևոր սկազբունք չէ (մենք նման իրավիճակի հետ բախվել ենք Սյունիքում՝ 2021-ին Ադրբեջանցիների կողմից ջիպիէսով սահմանազատում իրականացնելու արդյունքում): Ինչու՞ է գործող իշխանությունը անտեսում բանակցություններում արդարամիտ լուծումների գալու այս հնարավորությունը:

Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես:

Սրանք հռետորական հարցեր չեն եւ գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձերի փոխարեն՝ պահանջում են օրվա իշխանությունների անմիջական պատասխանը:

Ի դեպ, առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ ԵԱՀԿ Քարտուղարության նշված փաստաթղթում աշխարհագրական քարտեզների մասին խոսվում է, որպես վերը շարադրված սկզբունքների կիրառումն ապահովելու հավելյալ հնարավորություն, բայց ոչ որպես առանցքային խնդիր: Այս դիտարկումը անում եմ հատկապես նաև տիտղոսային ընդիմության ներկայացուցիչների համար, որոնք արդեն հոգնեցրել են քարտեզների մասին իրենց հարցադրումներով: Այս հարցադրումների մասին առավել մանրամասն ես իմ մոտեցումները շարադրել եմ դեռեւս 2021թ-ին ‹‹Հայաստանը մուրճի եւ սալի արանքում: Ի՞նչ անել›› վերտառությամբ հոդվածում:

Ինձ հաճախ իմ ընդդիմախոսները հակադարձում են, որ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթուղթը կրում է խորհրդատվական (ռեկոմենդացիոն) բնույթ. Ուստի՝ այն կարող է հիմք ընդունվել միայն բանակցող կողմերի համաձայնության դեպքում:

Նախ, մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ այդ փաստաթուղթն ընդունվել է անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի կողմից, որպես հետխորհրդային տարածքում սահմանազատման աշխատանքների իրականացմոամ պարտադիր ուղեցույց:

Երկրորդ, կարծում եմ շատ դժվար է որևէ ողջամիտ հիմնավորում գտնել նշյալ փաստաթղթում առաջարկվող սկզբունքները մերժելու կամ դրանց շուրջ բանակցելուց խորշելու համար: Թերևս միայն այն դեպքում, երբ կողմերը բացահայտ դեմ են միմյանց հետ խաղաղ գոյակցությանը և սահմանազատման գործընթացը խաղաղության համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ ձևավորելու նպատակով որպես հնարավորություն օգտագործելուն:

Այն, որ Ալիևը դեմ է խաղաղությանը դա փաստում է նաև Փաշինյանը: Բայց ինչո՞ւ է Փաշինյանն աջակցում նրան՝ խուսափելով ԵԱՀԿ Քարտուղքրության նշյալ փաստաթղթում արձանագրված սկզբունքների շուրջ բանակցություններ վարելուց կամ այդ փաստաթղթի հիման վրա սահմանազատման աշխատանքների իրականացումից: Այս հարցը ողջամիտ պատասխան չունի:

Չէ՞ որ նույնիսկ Շառլ Միշելը, կարեւորելով սահմանազատման խնդիրը երկու պետությունների միջեւ խաղաղությունն անշրջելի դարձնելու գործում, պատրաստակամ էր կողմերին աջակցության համար իր փորձագետներին տրամադրել: Արդյո՞ք եվրոպական կառույցները կարող են մերժել այն առաջարկը, որ նպատակահարմար է սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության կողմից մշակված համապատասխան փաստաթղթի հիման վրա: Դե իհարկե՝ ո՛չ: Ուրեմն հարց. ինչու՞ հայկական կողմը չի գնում այդ ճանապարհով, այլ նպատակահարմար է գտնում սեփական բնակչությանը պատերազմով ահաբեկելու միջոցով միակողմանի զիջումների գնալ, ընդ որում՝ Տավուշում իրականացնել ոչ թե սահմանազատում այլ ուղղակի սահմանագծում:

Այս հարցերը հռետորական չեն:

Ավելին հանդես գալով սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցությունները Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի հիման վրա անցկացնելու պահանջով հնարավորություն է ստեղծվում բեկել այդ գործընթացը՝ տեղափոխելով այն միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հուն:

Ուստի՝ պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը եւ սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ դեկտեմբերին ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում: Հրատապ հարցեր եւ լուծումներ›› վերնագիրը կրող փաստաթղթի հիման վրա: Հակառակը՝ կործանարար է:

ՀՀ Նախկին Վարչապետ

ՀՀ ԱԺ նախկին Նախագահ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30.04.2024թ.



Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանըԲայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան ԲաբայանՕրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա ՀակոբյանԵՎՐՈ-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց խորվաթներին(տեսանյութ)Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում ուկրաինական ուժերի մատակարարման հիմնական ուղին կտրելու համար․ BILD (ՖՈՏՈ)Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. ԳեղամյանՍուպեր Սաքոն իր մասոն ախպերների հետ. Հայկ ՆազարյանՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Հումանիտաէ օգնությո՞ւն, թե՞ ժամկետանց նախդվող դեղորայքԻնչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներինՀիմարներին հայտնի մի դարձրեք, Կոմիտասի մասին էշություն դուրս տալուց հետո փրկեցինք ,էս անգամ չեք կարա. Մհեր Բաղդասարյանը`Սուպեր Սաքոյի մասին.starnews.amԵՎՐՈ-2024. Շվեյցարիան հաղթեց Հունգարիային(տեսանյութ)Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (տեսանյութեր, լուսանկարներ)Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԽի՞ եք խլել էս լույս մարդու կյանքը…Արծրուն Հովհաննիսյանը ցավոտ գրառում է կատարել Բայդենի վիճակը «ավելի վատ է, քան երբևէ նախկինում». New York PostԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքՌուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. ՕվերչուկՔենիայից ժամանած եղբայրներից Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԿառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում․Բաբկեն Պիպոյանը գազալցակայանի պայթյունի հետքերով ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 25-ին«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԿԱԶԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ «BRICS» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄԳլխավոր ստախոսն է հրահանգել, որ հունիսի 12-ի արյունարբու քայլերը կատարվեն, արյունով հացը կմերժվի. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբանԳերшսիմ Վшրդшնյшնին և ևս մեկ шնձի ձերբшկшլելnւ nրnշnւմ է կայացվել․ ՔԿ (ձայնագրություն)Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն էԹող չհամարձակվի տերտեր Գապոն ասելու, թե ինքը արյունոտ հոկտեմբերի 27 իրագործելու նպատակ չի ունեցել․ Հովիկ ԱղազարյանԽուզարկում են GG ընկերության գրասենյակը (ուղիղ)19-ամյա երիտասարադ է սպանվել հայհոյելու համար նկատողություն անելու պատճառովԽուզարկում են GG ընկերությունըՏավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ (Ձայնագրություններ)Օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ կոչ անելով չօգտվել «Ջիջի» տաքսի ծառայությունից. պատճառը սեփականատիրոջ գրառումն էԻնչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից Հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբՀայտնի է 11 անձի ձերբակալության մասին, իսկ ոստիկաններին, հավանաբար, պարգևատրում են․ Մելիքյան (Տեսանյութ)Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրըԱյսօր կարելի է և անձնական հարցերը լուծել․ հունիսի 15-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՇարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. ԲագրատԱյսօր լրանում է Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման մեկ տարինՌեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք․ ՄելիքյանՀնարավոր է կարկուտ, սպասվում է անձրև, ամպրոպ․ եղանակն՝ առաջիկայումԵթե լափածների տաս տոկոսը հրեաբար ծախսեին պետության անվտանգության համար,այսօր հայը կապրեր այլ Հայաստանում. Հայտնի փաստաբանի բացառիկ հարցազրույցըՉինարիի դպրոցում հաստատվել են մտավախությունները՝ Հեղինե Աղասյանի ընտանիքի անդամներն իրենց էլ են ուսուցչանոցում գաղտնալսել«Հրապարակ»․ Մանդատների հարցը կգա՞ օրակարգ27-37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ` 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода