ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք.... Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Յոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանում ԲԱՄԲԱՍԱՆՔ Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշանները Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ Քոչարյան Եվրոն էժանացել է Իշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան

Գունավոր հեղափոխություններն այլեւս նորաձեւ չեն. Անդրեյ Մանոյլո

Միջազգային

Հետխորհրդային երկրների փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակներում շատերն են պնդում, որ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունների» թիկունքում կանգնած են, եթե ոչ անգամ արեւմտյան խոշոր պետությունները, ապա այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին է Սորոսի Բաց հասարակությունների հիմնադրամը: Այս դեպքում` ինչպե՞ս պետք է հետխորհրդային երկրները դիմակայեն դրա դեմ, թե՞ այս պատուհասի միջով բոլորը ստիպված են անցնել. «Իրավունքն» այս հարցադրմամբ դիմեց քաղաքագիտության դոկտոր, Մ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոֆեսոր, Կոնֆլիկտոլոգների ասոցիացիայի նախագահ, տեղեկատվական եւ հիբրիդային հակամարտությունների գծով ռուս փորձագետ ԱՆԴՐԵՅ ՄԱՆՈՅԼՈՅԻՆ:

– Ձեր հարցադրման մեջ կա որոշակի ճշմարտության բաժին, բայց մեկ բացառությամբ` ոչ միայն թավշյա, այլ ընդհանրապես` գունավոր հեղափոխությունների թիկունքում կանգնած են մեծ կազմակերպություններ, տարբեր տեսակի ֆոնդեր: Սակայն դրանք էլ միայնակ չեն գործում: Գունավոր հեղափոխությունները կազմակերպվում է օտարերկյա հետախուզության կողմից, որոնց հետեւում կանգնած են հատուկ ծառայությունները: Գունավոր հեղափոխությունները հատուկ ծառայությունների իրականացրած հետախուզական օպերացիան է: Այս առումով, որպես կանոն, մենք չգիտենք, օրինակ, ֆրանսիական, իտալական, գերմանական գունավոր հեղափոխությունների մասին, որովհետեւ դրանք ուղղակի չկան: Այն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ստանալ արդյունք գունավոր հեղափոխություններում, բացառապես ամերիկյան գյուտեր են, որոնք կարող են կիրառվել միայն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: Այնպես որ, երբ ինչ-որ մի տեղ սկսում են գունավոր հեղափոխությունների նման գործողություններ, ապա դրանց հետեւում կանգնած են միայն ամերիկացիները, նույնիսկ բրիտանացիները չեն կարողանում անել: Ըստ իս, չեն լինում լավ կամ վատ գունավոր պետական հեղաշրջումներ, դրանք բոլորն էլ գրեթե նույնն են, եւ որպեսզի հասկանանք, թե ուր է տանում այդ հեղափոխությունը, կարեւոր է հասկանալ` ո՞վ է վճարում դրա համար, որտեղի՞ց են վերցված այդ ահռելի գումարները, որոնք ծախսվում են գունավոր հեղափոխության վրա: Օրինակ` Բելառուսում հիբրիդային հեղափոխության տեսքով իրականացվող բողոքի ցույցերը շարունակվում է մինչեւ այժմ, քանի որ այնտեղ այնքան փող են ներդրել, որ անգամ երազում չենք կարող տեսնել: Մինչեւ այդ փողը չվերջանա, ո՛չ ցուրտը, ո՛չ վատ եղանակը չեն կարող ստիպել մարդկանց ցրվել: Չէ որ եթե փողը տվել են, իրենք պետք է «աշխատեն» դրա դիմաց: Էլի եմ ասում` կարեւորն այն է, թե որտեղից է գումարը, որովհետեւ նա, ով տվել է այդ գումարը, միշտ կպահանջի` իր հետաքրքրությունների շրջանակում աշխատանք դրա դիմաց:

Փաստորեն, Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ քանի դեռ կան այդ, այսպես կոչված, «հեղափոխությունների» համար վճարողներ, ուրեմն` դրա միջով մեր պես պետությունները ստիպված են լինելու անցնե՞լ:

– Վերջին տարիներին նկատվում է տենդենց, որ գունավոր հեղափոխությունների նորաձեւությունն անցնում է` անկախ նրանից, թե ինչ մեթոդներ են կիրառում: Նորից նորաձեւ է դառնում պետական հեղաշրջումը, որոնք քողարկվում են այդ գունավոր հեղափոխությունների եւ բողոքի ցույցերի տակ: Սա այն է, ինչ տեղի ունեցավ 2019 թվականին Վենեսուելայում, ինչն էլի կազմակերպել էին ամերիկացիները: Այդ բողոքի ակցիաները նման էին գունավոր հեղափոխություններին, բայց նրանց նպատակն էր շեղել գործող կառավարության ուշադրությունը, որպեսզի նրանք փնտրեն իրականացվող գործողությունների շտաբը, եւ այդ ընթացքում իրենք ոչ մի գործողություն չանեն: Եվ ահա այդ քողի տակ ամերիկացիները սկսեցին պայմանավորվել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի շտաբի հետ եւ նրա շրջապատում գտնել «բարի մարդիկ», որոնք կգնային եւ նրան կասեին, որ քո իշխանության ժամանակը սպառվել է:

Բելառուսում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները գունավոր հեղափոխությա՞ն, թե՞ պետական հեղաշրջման փորձ է:

– Բելառուսում կան բողոքի ցույցեր, բայց չկա մայդան, որը գունավոր հեղափոխության առանցքային էլեմենտն է: Մայդանը մշտապես գործող ճամբար է, ինչը Բելառուսում չկա, եւ սա հանգեցնում է այն մտքին, որ այնտեղ տեղի են ունենում, պարզապես, լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք շեղում են իշխող կառավարության ուշադրությունը: Իսկ դրան զուգահեռ գնում են շատ ակտիվ բանակցություններ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատի հետ: Դրա համար էլ նրա շրջապատում գտնվողներից ոչ մեկը տեղի ունեցող ժողովների ժամանակ, եթե նկատել եք, չի նայում նրա աչքերին, իսկ Լուկաշենկոն ամեն տեղ ելույթ է ունենում միայնակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՓԱՆՋՈՒՆԻԻսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք....Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանելՅոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանումԲԱՄԲԱՍԱՆՔՍրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշաններըՄայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. ՍուրենյանՍրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ ՔոչարյանԵվրոն էժանացել էԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода