2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին Այո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ Սարգսյան На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ Սարգսյան Հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետ Այսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔ Չի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին

ԳՐՈՂԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԾԱԽՎԵԼՆ Է

Մշակութային

Ունենալով հարուստ գրական ժառանգություն, մենք այսօր պետք է հպարտանանք, այլ ոչ թե դպրոցական դասագրքերից փորձենք ջնջել այդ գործերը` պատճառաբանելով, թե երեխաները մեղք են այդքան ինֆորմացիա ստանալու համար: 
Առհասարակ ինչպե՞ս են այս դժվար օրերում ապրում մեր գրողները և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն վերջին շրջանում ստեղծաված մեր իրականության վերաբերյալ: Ահա այս հարցերի շուրջ զրուցեցինք  բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանի հետ, որի բանաստեղծությունները թարգմանվել են`ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն,  սերբերեն,բուլղարերեն,բոսնիերեն,  սլովակերեն,վրացերեն,չինարեն,պորտուգալերեն, քրդերեն: Նա բանաստեղծական և արձակ տասից ավելի թարգմանական գրքերի հեղինակ է:
 2008թ. "Գիշերային արևներե ժաղավածուի համար արժանացել է ՀԳՄ պոեզիայի ամենամյա մրցանակին, 2013թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ ամենամյա "Կանթեղե թարգմանական մրցանակին: 
2018 թ. արժանացել է << Զաումի>> միջազգային գրական ակադեմիայի Բուռլյուկի անվան մրցանակին:
2019-ին  տարվա լավագույն թարգմանական գրքի համար?ՀԳՄ Հովհաննես Խան Մասեհյանի անվան մրցանակին:

ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Առավոտյան, երբ արթնանում եմ…
-Երբ արթնանում եմ առաջինը ձեռքս ուղղում եմ սիգարետին և սուրճ եմ խմում: Սովորաբար օրն ուզում եմ դիմավորել լավ տրամադրությամբ:

-Ստեղծագործում եմ…
- Ստեղծագործում եմ գիշերը, երբ խաղաղվում է աշխարհը:

-Ամենատարօրինակ սովորությունը:
-Բանաստեղծություն գրելն է, եթե մարդն իրեն պատկերացնում է պոեզիայի աշխարհում: Դա արդեն տարօրինակ է,օդային շփում միջավայրի համար:

-Թեմա, որի շուրջ սիրում եք խոսել:
- Երբ կուտակումներ են լինում անընդհատ խոսելու նույն թեմայից, գրողը սովորաբար իրեն տանջող, չարչարող նաև ոգեվորող մտքերը հանձնում եմ թղթին…

-Հմայիչ կինն իմ պատկերացմամբ…
- Բոլոր կանայք էլ ունեն իրենց ներքին լույսի աղբյուրը…Կնոջ հմայքը, դյութանքը, կախարդանքը ես տեսնում եմ բացարձակ Գեղեցկության մեջ: Եթե կերպարի իմաստով ասեմ`  Սոֆի Լորենը:

-Գրական ներշնչանքի աղբյուրը…
-Գրական ներշնչանքի աղբյուրը կյանքն է և Աստծո շունչը:

ԳՐՈՂԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ

-Ինչի՞ կարիք ունի այսօրվա ստեղծագործողը:
-Այսօրվա ստեղծագործողը կարիքն ունի մեր հասարակության բարոյական աջակցության: Գրողը, երբ տարիների ջանք է թափում, ստեղծագործում է, գիրք է հրատարակում, ֆինանսապես չի խրախուսվում ըստ արժանվույն: Իսկ ինչ որ ստանում է հրատարակվելուց հետո, դրանք չնչին գումարներ են,վիրավորական… 

ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՉԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՀԱՏՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
-Հիմա գրքերը կան վաճառքի, բայց քիչ են գնում, որովհետև քիչ են կարդում: Կարդացողներն էլ հիմնականում ինտերնետով էլեկտրոնային գրականությունն են կարդում: Չէ՞ որ գրքերի վաճառքից է գոյանում գրողի եկամուտը:

-Համամիտ եմ,  որովհետև դա փաստ է, ինչ որ ասացիք: Ընթերցասիրությունը պակասել է: Հպարտանում եմ, որ ժամանակին ապրել եմ ընթերցանության ոսկե դարում: Կոշկակարի, խանութպանի, վարորդի, նախագծողի կողքին միշտ գեղարվեստական գիրք է եղել: Նախկինում քսան հազար, հիսուն հազար տպաքանակով գիրքը չէր մնում գրախանութում: Հիմա հազար անգամ պակասել է,իսկ  ընթերցողը պետք է լինի աշակերտը, ուսանողը, մտավորականը…բոլորը: Եթե շարունակեն չընթերցել, վատ կլինի, որովհետև կա Ի.Բրոդսկու հայտնի  խոսքը` ազգը, որը չի ընթերցում, հատուցում է իր պատմությամբ, իսկ մարդը, ով չի ընթերցում, հատուցում է իր ճակատագրով: Ինձ վախեցնում է հանդիպումների ժամանակ դահլիճների լռությունը: Մարդիկ հարցեր պիտի ունենան տալու գրողին: Գրող-ընթերցող երկխոսությունը պիտի պահպանվի: Եթե գրողը հասարակության հանդեպ պարտականություն ունի, ապա հասարակությունն էլ գրողի հանդեպ պատասխանատվություն  ունի: 

ԷՐՈՏԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ
ԱՅԼԱՍԵՐՈՒԹԱՅԱՆ ՉՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ

-Այսօր ունենք էրոտիկ գրականություն, որը հասնում է այլասերության, որոնց մեջ կան նաև հայհոյանքներով տողեր:  

-Ամեն գիրք ունեցող դեռ գրող չի: Էրոտիկ գրականությունն այլասերության չպետք է հասնի: Գեղեցկության շրջանակներից, երբ  դուրս է գալիս գիրը, նա չի կարող գեղարվեստական խնդիր կատարել, գեղեցիկն ու այլանդակը անզանազանելի են դառնում: Հնդկական տաճարների վրա մարմնական հարաբերությունների բոլոր ձևերը կան, բայց դա արվեստ է: Ինչը հանդիպում ենք նաև Աստվածաշնչյան <<Երգ երգոցում>>: Մեքսիկացի հայտնի բանաստեղծների շարքեր եմ թարգմանել, որոնք շատ գեղեցիկ են,պոռթկուն: Ինքս էլ ունեմ այդպիսիք:  Այդ գեղեցկության համամասնությունը զգայությամբ ես իրականացնում:  Եկեք  հայհոյեմ, որ տեսնեն ինչ քաջ ու խրոխտ եմ գրում : Այդ կերպ ուշադրություն գրավելը դեռևս նախորդ դարասկզբի սենսացիոնիստներին էր հատուկ:

ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՄԱՐԻ ԴԻՄԱՑ
 ՏՊՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ

-Ինչո՞ւ են հանձն առնում տպագրելու նման գործեր:

-Հիմա հրատարակչություններն ազատ են: Նրանք գումարի դիմաց  տպագրում են ամեն ինչ: Անարժեք գործը, երբ որ արժանանում է գրականագետի խրախուսանքին,  ադեն նմանվում է Հիպոկրատի երդումը խախտելուն: Ցավոք սրտի, այդպիսի հոդվածների մենք շատ ենք հանդիպում:

-Ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել: 
-Համամիտ եմ, ես էլ եմ հրատարակիչ և այդպիսի գիրք չեմ տպի: Ամեն գիրք չէ, որ գրականություն է: Խնջույքների սեղանին, տանը,քթի տակ շատերն են երգում, բայց նրանք օպերայի բեմում ելույթ չեն ունենում: 

Վերջապես պե՞տք է լինի գրաքննություն, ներքին գրախոսություն մինչև նման գործերի տպագրելը:
-Հիմա գրաքննություն չկա,փառք Աստծո, բայց արևմտյան վատ արժեքներին չպիտի նմանակել գավառամտորեն: 

ՍԿՍՆԱԿ ԳՐՈՂՆԵՐԸ  ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՕԼԻմՊՈՍԻ ԿԱՏԱՐԸ ՀԱՍՆԵԼ

-Սերնդափոխությունը գրողների մոտ ինչպե՞ս է ընթանում: Մեծամտություն չկա՞ կայացած գրողի կողմից դեպի սկսնակ ստեղծագործողը:
-Ճիշտ հակառակն է: Մեծամտություն կա ոչ թե ավագ, այլ երիտասարդ սերնդի կողմից: Իհարկե, խոսքը ոչ բոլորին է վերաբերում: Միանգամից ուզում են Օլիմպոսի կատարը հասնեն: Այդպես չի լինում: Ստեղծագործողը պետք է վաստակ ունենա: Ժամանակին <<Նարցիս>> հանդեսում շատ լավ երիտասարդների ուշագրավ գործեր տպեցինք: Իսկ Ձեր ասածը պարզապես պահվածքի և վարքի խնդիր է: Հարգում եմ դաստիարակված մարդկանց: 

ԱՅՍՕՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԱՍՆԱՏՎԱԾ Է

-Այսօր ամեն ինչ քաղաքականացված է: 
-Հիմա մեր հասարակությունը շատ է քաղաքականցված: Ճշմարտություններ, ստեր… այդ տեղեկատվությունը մարդուն ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն չի տալիս: Եթե քննադատությունը չի օգնում կյանքին, մարդուն հանդեպ վարակի դեր է կատարում: Մեր ժամանակներում քաղաքականացվածության աստիճանը չտեսնված բարձր է և վարակիչ: Մենք պետք է զորենք բուժել մեզ: Մեր ժողովուրդը մասնատված է և մասնատվում է ընտրությունից-ընտրություն: Եվ այդ մասերը պետք է կամաց-կամաց կպցնել իրար, ամբողջացնել: Պատկերացրեք մի տուն, որտեղ կան շատ երեխաներ և չեն լսում իրար:

-Այդպիսի տունը քանդվում է:
-Նույնը երկրի մեջ է: Ինչի՞ց է ամեն բան քայքայվում, նախևառաջ? բարոյականությունից: Բարոյական անկումից քայքայվում է մարդը, հոգին,   ընտանիքը, ընկերությունը, պետությունը… 

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է 
ԱՌԱՆՁԻՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԻ

-Ձեր կարծիքն այսօրվա կրթական ծրագրերի վերաբերյալ ինչպիսի՞ն է:
-Հայ եկեղեցու պատմությունը պետք է առանձին առարկա լինի: Մենք ապրում ենք Հայաստանում: Սա մեր երկիրն է: Մենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք: Թվում է, թե  լավ գիտենք մեր եկեղեցու պատմությունը, բայց դա այդպես չէ:  Խորհրդային շրջանը հենց դրա դեմ էր,աթեիզմի շրջանակներում էր ներկայացվում մեր ունեցածը: Հիմա կա հնարավորություն, թող երեխաները սովորեն, իմանան,հոգևոր ուժով լցվեն: 
-Ի՞նչ եք կարծում, դա քաղաքականցված է, թե՞ կարճ մտածողության արդյունք է:
-Համենայն դեպս, դա` ուղղվածություն փոխել է նշանակում: Եթե ապրում եմ Հայաստանում, հայ եմ, քրիստոնյա եմ, ես իմ նախասկզբից չգա՞մ պարզելու, որտեղից եկանք և ուր հասանք: Եթե չիմանանք հայ եկեղեցու պատմությունը, միջնադարի գրականությունը կմնա թերըմբռնելի և դա վատ դրոշմ կթողնի մեր մարդկային նկարագրի վրա:
-Մենք ժամանակին սովորել ենք Նարեկացի, իսկ հիմա գտնում են նոր սերնդի ուղեղը չի կարելի ծանրաբեռնել: Մի պահ հանեցին, հետո մտցրեցին ծրագրի նախագիծ: Այսինքն` սեռական դաստիարակության գրքեր տպելով և 6 տարեկան երեխայի ուղեղը կարելի է ծանրաբեռնել, որպեսզի նա պատկերացում կազմի սեռական կյանքի մասին, իսկ Նարեկացիով  կարող ենք ծանրաբեռնել երեխայի ուղեղը:

-Առանց սեռական դաստիարակության մեր պապերն ունեցել են տասը և ավելի երեխաներ: Հիմա սեռական դաստիարակությամբ կունենան մեկ երեխա կամ չեն ունենա: 
-6 տարեկան երեխան հավատում է Ձմեռ պապին: Ո՞նց կարելի է այդ անմեղ երեխայի մոտ խոսել և պատմել նման թեմաներից:
-Երեխաներին ինչ որ պետք է, ժամանակի ընթացքում կսովորեն:

ԴԵՄ ԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

-<<Ստամբուլյան կոնվենցիայի>> վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

-Այդ կոնվենցիան չեմ կարդացել, բայց արձագանքներից հասկացել եմ, որ միասեռականությանն է վերաբերում: Ես դրան բացասար եմ վերաբերվում: Իմ վերաբերմունքը ավանդական է: Անդրադառնանք մեր եկեղեցու պատմությանը: Քրիստոս հայտնվացավ և այր ու կին միամուսնությունը օրենք դարձավ: Նա փոխեց մարդկության բարոյականությունը: Հիմա այդ բարոյականությունն ինչքանով որ փոխված է,   պետք է պահպանել: Մենք հիմա իրավունք չունենք ետ դառնալու, որովհետև ճշմարիտ ուղին և լույսը? Քրիստոսն է: Իսկ եթե շեղումներ ենք թույլ տալիս, ապա ընկնում ենք Ստամբուլյան կոնվենցիայի որոշ պահանջների ազդեցության տակ:
 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ  ԽԾԲ-Ն ՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԵԼ

-Ժողովուրդն այսօր հիասթափված է չկատարված խոստումներից, ընդունած կոնվենցիայից, կրթական ծրագրերից: Ի դեպ հայ գրականությանը չանդրադարձանք: 

-Կրթական ծրագրերի հարցում ԽԾԲ-ն սկսել է աշխատել: Մենք ունենք հազարավոր գեղեցիկ չընթերցված էջեր: Ի՞նչ պարտադիր է, որ երիտասարդ հեղինակը, որ նոր է գիրք տպել, իսկույն մտնի դասագիրք: ժամանակ է պետք մինչև դա արժեվորվի: Ավելի լավ է մնան դասական մեր հեղինակները: Դասագիրքը օրագիր չի, որ ինչ ուզեն, գրեն: Դա սերունդ կրթող գիրք է, որի վրա պետք է տքնեն ակադեմիական միտքը,  գրողները և դասավանդողները, նրանք այդ դասագրքի համար պատասխանատու են:  Իսկ հեղափոխությունը պետք է ապահովվի պրոֆեսիոնալներով: Եթե հեղափոխությունը կադրերի  խնդիրը չլուծեց, կտուժի և կենթարկվի մեծ վթարների: Փոխանակ իրենց շուրջը հավաքեն կրթված,խելացի մարդկանց և սովորեն նրանցից,  չհիմնավորված մերժում են տարբեր մեկնաբանություններով:
-Մարդկային տեսակ կա, որը սիրում է հիմարների մեջ թագավոր երևալ:
-Բնականաբար, դա այդպես է: Բայց որևէ երկիր չի կարող առաջընթաց ունենալ առանց գիտելիքը կրողի:  Եթե գիտելիք կրողը չի մասնակցում առաջընթացի խնդիրներին, ուրեմն երկիրը ետընթացի կենթարկվի: 

-Վերջերս Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում: Նա գոնե պետք է դուրս գար և պատասխաներ հարցերին: Չէ? որ Սրապիոնյանը պատահական մարդ չէ: ԵՊՀ-ում վաստակ ունեցող դասախոս է:

-Սրապիոնյանը խնդիրներ է դնում և ինքը պատահական մարդ չէ այս ոլորտում: Այստեղ պետք է  երկխոսության  ճանապարհներ փնտրեին:  Դեմոկրատիան ի?նչ է. որ ներքևի ձանը հասնի վերև, իսկ վերևի ձայնը հասնի ներքև:  Եթե խոսքը միակողմանի է լինում, այն վերածվում է վակուումի մեջ արձակված ձայնի: 

-Այս առումով մշակույթն ազատ է և կարող է իր կարծիքն արտահայտել:

-Իսկ մշակույթի ոլորտը պետք է ղեկավարի ոչ թե լավ գրողը, նկարիչը,երաժիշտը… այլ մշակույթի մենեջերը: Մենեջեր, ով կրթվել է,որակավորվել իբրև մշակութային կազմակերպիչ: Մշակույթի կազմակերպումն  առանձին գիտություն է, որը  մշակույթի շատ գործիչներ չունեն, ինչպես նաև ես: 

Նունե Զաքարյան

Հ.Գ-Շանթ Մկրտչյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:






2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ ԼավրովՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԼավրովՀակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ էՄայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԹեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՏարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավարԱստղագուշակ՝ մայիսի 21–ի համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմբերդ ամրոցը ժամանակավորապես փակ էԼռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ էՁեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻսրայելը կհարվածի Իրանին․ CNN24 ժամ ջուր չի լինելու Արթուր Վարդանյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոցՏարադրամի փոխարժեքները մայիսի 21-ինԹեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top