Ինչ խնդրիների առաջ են կանգնում ՌԴ քաղաքացիները հայաստանյան որոշ բանկերում
ՏնտեսությունՌուս-ուկրաինական պատերազմի պատճառով որոշ ժամանակով Ռուսաստանից Հայաստան են ժամանակավորապես արտագաղթել ՌԴ քաղաքացիներ։ Ռուսաստանի վրա կիրառվող տնտեսական ու ֆինանսական սահմանափակումների պատճառով նրանք չեն կարողանում օգտվել մի շարք դրամական փոխանցումներից և այդ պատճառով դիմում են Հայաստանում գործող բանկեր, հայկական mastercard տեսակի բանկային քարտ ձեռք բերելու համար, սակայն կանգնում են ինչ-ինչ խնդիրների առաջ։ Այս թեմայի շուրջ Iravunk.com-ը հարցում է ուղարկել մի շարք բանկեր պարզելու, թե Ռուսաստանի բնակիչներին ի՞նչ սկզբունքով են տրամադրվում բանկային քարտեր։ Iravunk.com-ի հարցմանն ի պատասխան ԱԿԲԱ բանկից ասացին. «Մեր բանկի կողմից մատուցվող ծառայությունների տրամադրման պայմանները չեն ձևավորվում և սահմանվում հաճախորդների ազգային պատկանելիության հիմքով: Բանկում կան սահմանված պայմաններ, որոնց միջոցով էլ ծառայությունները մատուցվում են ինչպես ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին, այնպես էլ ոչ ռեզիդենտ քաղաքացիներին: Ընթացիկ հաշիվների բացման պայմանները և հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է ԱԿԲԱ բանկի պաշտոնական կայքէջում։
MasterCard տեսակի քարտերի տրամադրման պայմանների մասին.
MasterCard Standard քարտի տրամադրման պայմաններ:
MasterCard UEFA Champions League քարտի տրամադրման պայմաններ:
MasterCard Gold քարտի տրամադրման պայմաններ:
Հարցման շրջանակում մեջբերումներ ենք կատարել նաև ՀՀ Սահմանադրությունից և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից:
Ի գիտություն, հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի տարածվում ՀՀ-ում
գործող բանկերի վրա (տես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդված 3, հոդված 14)»։
Այս թեմայով Iravunk.com-ին հաջողվեց զրուցել նաև Ռուսաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների հետ։ Մեր հարցին, թե ի՞նչ պայմանով են ձեզ տրամադրել բանկային քարտ նրանցից մեկը պատասխանեց. «Իրականում բավականին դժվար և երկար ընթացք ուներ այդ գործընթացը։ Բանկը, բացի մեր գործող փաստաթղթերից պահանջեց նաև կացության փաստաթուղթ, որի համաձայն մենք պարտավորվում ենք նվազագույնը վեց ամիս ժամկետով բնակվել Հայաստանում։ Այդ պատճառով մենք ստիպված գործակալությամբ վարձակալած բնակարանում ձեռք բերեցինք գրանցում 6 ամիս ժամկետով, ինչը հիմք հանդիսացավ քարտի տրամադրման։ Հիմնական խնդիրը այն է, որ դեռևս պարզ չէ, թե որքան կմնանք այստեղ, ինչպես նաև ոչ բոլորն էին համաձայնում պայմանագրով վարձակալման, ինչը իրենից հավելյալ խնդիր էր ներկայացնում»։
Մեկ այլ քաղաքացի մեզ ներկայացրեց, որ իր հիմնական փոխանցումները Կանադական բանկի միջոցով է, և Հայաստանում այդ բանկի փոխանցումների հետ կապված խնդիրներ կան. «Ռուսաստանի վրա կիրառվող սահմանափակումները թույլ չեն տալիս, որ կարողանամ ստանալ գումարս, իսկ հայկական բանկերում այդ փոխանցումների հետ կապված խնդիրներ կան։ Միակ տարբերակը Paypal օնլայն դրամապանակի միջոցով փոխանցելն է, սակայն ինչպես հասկացանք Հայաստանում չի գործում Paypal հավելվածը, ինչը ավելի է բարդացնում գործընթացը»։
Սոնա Գիշյան