Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը․ ՔՊ–ական պատգամավոր
ՆերքաղաքականԱյս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Պատգամավորի խոսքով` իրենք գնում են խաղաղության ճանապարհով ու պետք է հասնեն դրան. «Ընդդիմությունը չի կարող մեզ օրակարգ թելադրել: 100-ամյա թնջուկից պետք է ազատվել, սերունդներին չպետք է ժառանգել անհասկանալի խնդիր»:
Պատգամավորը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն Արցախի անվտանգության ռազմական երաշխավորը չէ. «Արցախի ղեկավարությանը հարցրեք` ոնց են պատկերացնում Արցախի ապագան: Արցախը այս պահին գտնվում է երկու ռազմական կոմպոնենտի ազդեցության տակ: Հայաստանը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախում երկու ռազմական կոմպոնենտի վրա»:
Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա Գուրգեն Արսենայնն ասաց, որ եթե Արցախի իշխանությունը հայտնում է, որ պետք է բնակչությունն ավելանա, ապա այդ հստակ պայմաններն ու նախապայմանները պետք է դնեն սեղանին, որ 100000 մարդը դառնա 200000։