Եվս մեկ ակումբ միացել է Սպերցյանի համար պայքարին
Սպորտ
Ֆրանսիական «Նիցան» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով եւ շուտով առաջարկ կներկայացնի ռուսական ակումբին, հայտնում է Metaratings-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը» և «Մոնակոն»։ Նշվում էր, որ «Մոնակոն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդարին»։