«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտին
ՆերքաղաքականՄայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հրատապ մամուլի ասուլիսը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին հրավիրված են բացառապես կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցներն ու լրագրողները։
«Իրավունք» թերթը, լինելով կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների շարքում, որոշել է միանալ այն ԶԼՄ-ներին, որոնք կբոյկոտեն ասուլիսը:
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո «Իրավունք»-ը սկզբունքորեն բոյկոտել է նաեւ Նիկոլ Փաշինյանի նախորդ բոլոր ասուլիսները:
«Իրավունք»-ի խմբագրակազմ