Ինչ որոշում ունի Սպերցյանն իր ապագայի վերաբերյալ
ՍպորտՏրանսֆերային անցուդարձերի ընթացքում ակտիվ շրջանառություն ստացան լուրերը, որ Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի Լիգա 1-ի 3 ակումբներ՝ «Մարսելը», «Մոնակոն» և «Նիսը»:
Իսկ «РБ Спорт»-ը տեղեկություններ է հաղորդում, որ հայ ֆուտբոլիստը չի ծրագրում հեռանալ «Կրասնոդարից», քանի որ շատ երջանիկ է թիմում։
Նշվում է նաև, որ Սպերցյանը 2022/23 մրցաշրջանում կխաղա «10» համարի մարզաշապիկով և առանցքային դեր կունենա ռուսական ակումբի կազմում։