Լյուբով Աքսիոնովայի ոգեշնչման աղբյուրը դարձել է Ալեքս Միրզոյա՞նը
Մշակութային«Իրավունքն» արդեն անդրադարձել էր, որ ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներից մեկն աշնանը հեռուստադիտողների դատին կհանձնի ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսի դերում երգահան, մի շարք հիթային երգերի հեղինակ ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆՆ է:
Ֆիլմի վերաբերյալ մեր մոսկովյան աղբյուրներն այլ մանրամասներ են տեղեկացրել: Պարզվում է՝ նկարահանումները սկսվելու են հուլիսի 25-ից: Իսկ նկարահանման հարթակում Ալեքս Միրզոյանի հետ կհայտնվի ոչ միայն հայտնի մոդել Վիկտորիա Օդինցովան, այլ նաեւ ռուսական թատրոնի եւ կինոյի ամենավառ աստղերից ԼՅՈՒԲՈՎ ԱՔՍԻՈՆՈՎԱՆ: Ի դեպ, նա բազմիցս իր հարցազրույցներում նշել է, որ իրեն «ոգեշնչում են իսկական տղամարդ դերասանները»: Այնպես որ, չի բացառվում, որ այս անգամ Աքսիոնովայի ոգեշնչման աղբյուրը դարձել է կովկասյան արտաքինով Միրզոյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ