Սպերցյանը պետք է հեռանա, ավելիին հասնելու համար. Բերեզովսկի
ՍպորտՀայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։
"Էդիկի կարիերան արագ տեմպերով է զարգանում, բոլոր փորձագետներն ասում են, որ նա կդառնա ուժեղ ֆուտբոլիստ։ Երբ երեք-չորս օր առաջ զրուցում էի նրա հետ, նա ինձ ասաց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի տարբերակը։ Կարևոր է, որ նա հեռանա ու գնա եվրոպական առաջնություն, ավելիին հասնելու համար»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ տեղեկություններ կային թե Բունդեսլիգայի թոփ ակումբներից մի քանիսը հետեւում են Սպերցյանին եւ ցանկություն ունեն հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու, սակայն, ավելի ուշ Հոֆենհայմի ղեկավարությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ հերքեց Սպերցյանին ձեռք բերելու իրենց մտադրությունը։