Iravunk.com | Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վճիռ կայացնողները վեթինգներ խոստացած իշխանությունների օրոք. Newsmedia.am
Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ) ԶԱՐՄԱՆՔ «Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞… Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վճիռ կայացնողները վեթինգներ խոստացած իշխանությունների օրոք. Newsmedia.am

Իրավական

Newsmedia.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ի ինչպես նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի, այնպես էլ եւ ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից կատարված անօրինություններին: Վերջիններիս կողմից կատարված առերեւույթ հանցագործությունները գուցե այդպես էլ իրավական գնահատականի չարժանանային, եթե ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը, եւ Հովհաննես Խորիկյանը հանրությանը փաստարկված չներկայացնեին բուհում տեղի ունեցող անօրինությունների շղթան, եւ այդ առիթով չդիմեին իրավապահ մարմիններին:


Տարօրինակ զուգադիպությամբ, քաղաքագետ Գագիկ Համբարյանին առնչվող քաղաքացիական գործերը, և մասնավորապես զարմանալի զուգադիպությամբ՝ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բոլոր հայցերը վերջինիս դեմ քննում է միևնույն դատավորը՝Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը:
Նկատենք, որ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հայտնի վերլուծաբանից պահանջում է միլիոնների հասնող գումարներ՝ իբր իր պատվին ու արժանապատվությանը վնասելու համա : Նա դատի է տվել հայտնի քաղաքական վերլուծաբանին՝ ենթադրյալ գրառումների համար: Երկու հայցադիմուներից յուրաքանչյուրի համար պահանջելով 3 միլիոն դրամ:
Ի՞նչ է ընկած այդ «հանելուկի» հետեւում, ո՞վ է վերը նշված դատավորը, ում հետ կապված մեր խմբագրության ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ քաղաքական վերլուծաբանը զրուցում մի կնոջ հետ ,եւ որի արդյունքում ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս դատավորի գործունեության մասին, այս եւ այլ հարցերի շուրջ էլ Newsmedia.am-ը  զրուցել է ՇՊՀ դասախոս, հայտնի քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանի հետ, ով մինչ գաղտանզերծելը մեր խմբագրություն ուղարկված ձայնագրության բովանդակությունը, նախ անդրադարձավ դատավոր Լիլիթ Խաչատրյանին էլ ավելի ուշագրավ մանրամասներ ներկայացնելով հանրությանը․
-Գյումրին շատ փոքր քաղաք է, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ դատավոր Լիլիթ Խաչատրյանի հայրական թաղում է ապրում ՇՊՀ նախկին ռեկտորը, իսկ վերջինիս մայրը հայտնի դատավոր Զենֆիրան է, ով ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, մշտապես սերտ կապերի մեջ է եղել Մինասյանի հետ։ Այնպես որ Լիլիթ Խաչատրյանի մոտ հայտնվող դատական գործերը ի սկզբանե իմ կողմից դիտարկվում էր որպես բացահատ հովանավորչություն, որովհետեւ չի կարող նույն մարդու կողմից տրված երեք գործերն իմ դեմ հայտնվեն նույն դատավորի մոտ։ Ինքս երբեւիցէ չէի կասկածի վերջինիս կեղծարարության մեջ, եթե այդ դատավորը իմ գործընկեր՝ Հովհաննես Խորիկյանի գործերից մեկի ժամանակ, իմ անձի հանդեպ բացահայտ ագրեսիվ եւ անեդակվատ վարքագիծ չցուցաբերեր դատական նիստի ժամանակ։ Երկրորդ, նույն դատավորը ժամանակին իր մտերիմ ընկերուհիներից մեկի մոտ դժգոհել էր, թե ինչու եմ ես հակընդեմ հայցեր ներկայացնում Մինասյանի դեմ, եթե վերջինս չի ներկայանալու դատական նիստերին եւ այդ դատական նիստերն էլ՝ առկախված են մնալու։ Ես այդ դրվագով հանդիպել եմ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ, հայտնելով իմ մտահոգությունները՝ առանց մանրամասնելու էությունը։ Ես ընդամենը ասացի, որ եթե հանկարծ, այն ինչ ինձ տեղեկացրել են իրականություն դառնա, ապա դա 100 տոկոսով ապացուցում է, որ Լիլիթ Խաչատրյանը բացահայտ կապի մեջ է Մինասյանի հետ։ Դրանից հետո ես երկու-երեք բավականին խիստ գրառումներ կատարեցի այդ դատավորի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Որովհետեւ պարզվեց այդ դատավորը նաեւ գրագող է. այդ կինը իմ դատական վճիռը գողացել եւ դրել այլ մարդու վճիռում՝ մոռանալով որոշ տեղերում հանել իմ անունը։ Ես նաեւ խիստ կասկածում եմ նրա գրագիտության եւ կոմպիտենտության վրա, որովհետեև չի կարող նորմալ դատավորը մեկ դատական գործի շրջանակում՝ ՇՊՀ-ի ֆակուլտետներից մեկի անունը երեք տարբեր ձեւերով ներկայացնել, դա անգրագիտության գագաթնակետն է։
Ասում են, որ դրանից հետո տիկինը լացուկոծ էր դրել դատարանում, ապա ըստ իմ տեղեկությունների, կարողացել էր իր համակուրսեցի, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին այդ ժամանակ պատկանող լրատվամիջոցից՝ այդ գրառումներից մեկը հեռացնել:Այսինքն տիկինը շատ լավ տեղյակ է, թե ես ինչ եմ գրում իր մասին:
Դիանից հետո Մինասյանը երկու հայց է ներկայացնում իմ դեմ եւ այդ երկու հայցը եւս հայնտվում են դատավոր Լիլիթ Խաչատրյանի մոտ։ Առաջին իսկ նիստի ժամանակ, հատուկ նշում եմ գործը՝ ՇԴ / 1674 / 02 / 19 գործի քննության ժամանակ ներկայացրել եմ ինքնաբացարկ տվյալ դատավորին։ Մանրամասնելով, որ ինքը շատ լավ կապ ունի Սահակ Մինասյանի հետ, կանխավ գիտի վերջինիս կատարվելիք քայլերի մասին եւ չի կարող անաչառ դատավարություն վարել։ Զարմանալիորեն, սակայն վկաների ներկայությամբ, հերքեց, որ ինքը ծանոթ է իմ նշած փաստերը ապացուցող երկու կանանցից որեւիցէ մեկին։ Հիմա այն ձայնագրությունը, որը Դուք նշեցիք, ուղարկվել է Ձեր խմբագրություն, այդ ձայնագրությունը վերաբերում է հենց այդ կանանցից մեկին, որի վերաբերյալ Լիլիթ Խաչատրյանը հայտնում է, որ ինքը չի ճանաչում նրան։ Այսինքն Ձեզ հասած ձայնագրությունը ապացուցում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը բացահայտ ստախոս է։
Նշեմ, որ որոշ նիստերին առողջական խնդիրների պատճառով ես չեմ գնացել, բայց պատշաճ ծանուցել եմ, որ չեմ ներկայանալու։ Եվ նիստերից մեկի ժամանակ, դատավոր Լիլիթ Խաչատրյանը առհամարելով իմ առողջական խնդիրների վերաբերյալ Գյումրի քաղաքի բուժհաստատություններից մեկի տնօրենի կողմից տրված փաստաթուղթը՝ դատական նիստ է անցկացրել, բաշխել ապացույցների բեռը, բայց ինձ ուղարկված փաստաթղթում չի նշել, թե ես մինչեւ երբ կարող եմ ներկայացնել ինձ բաշխված ապացույցների բեռը դատարան։
-Այսինքն այստեղ եւս դիտավորություն ե՞ք տեսնում։
-Իհարկե, սա միտումնավոր է արված, որովհետեւ ինչպես ես հիմա Վերաքննիչ դատարանի վճռից պարզում եմ՝ պարզվում է Լիլիթ Խաչատրյանը իր ապօրինի վճռի հիմքում դրել է այն, որ ես չեմ ներկայացրել ժամանակին ապացույցները, տիկինը նաեւ նշում է, որ ես չեմ նշել պատճառը, թե ինչու՛ եմ ուշացրել ։ Այն դեպքում, երբ ներկայացրել եմ ԲԿ-ի տնօրենի կողմից տրամադրված փաստաթուղթը իմ առողջական վիճակի վերաբերյալ։ Զարմանալի է, ի՞նչ պետք է էլ ներկայացնեի:
Հիմա գործերից մեկը Վերաքննիչ դատարանում վճռվել է հօգուտ Մինասյանի, այն դեպքում, երբ կոնկրետ փաստ կա, որ հայցվոր կողմը պատշաճ ապացույցներ չի ներկայացրել։ Ինչ որ սքրինշոտեր են, այն դեպքում, երբ այս դեպքերում կա կոնկրետ պահանջ հայցվորին՝ ներկայացնել վիդեո տեսանյութ այդ ապացույցի վերաբերյալ, որը առկա է Վերաքննիչ քաղաքցիական դատարանի վճռով: Ասեմ, որ 2018 թ-ին, երբՇՊՀ այն ժամանակվա ռեկտոր Մինասյանը ինձ ազատել էր աշխատանքից (ես դատի է տվել եւ վերականգնվեցի-Գ․Հ․) ՇՊՀ-ի փաստաբանը, որն իրականում սպասարկում էր Մինասյանի շահերը կեղծ ապացույցներ էր բերել դատարան, որը շատ արագ բացահայտվեց եւ դատավորը չընդունեց այդ ապացույցները։
Այսքանից հետո ես կարող եմ ենթադրել, որ դատավոր Լիլիթը վրեժխնդիր է լինում ինձանից այն բանի համար, որ ես նրա դեմ գրառումներ եմ արել եւ միեւնույն ժամանակ չի բացառվում նաեւ, րոր ինչպես Գյումրիում են տարածված լուրեր, տիկինը շատ փողասեր է եւ Սահակ Մինասյանի հետ գործարքի մեջ է մտած։
Ի դեպ ասեմ, որ այս դատավորի հետ կապված բավականին շատ կոշտ, վատ գրառումներ է կատարել նաև Շիրակի ներկայիս մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ ( Լուսանկարում ասվածի սքրինշոտը-Հեղ․)։

Ուշագրավ, բացահայտումները սկզբնաղբյուր Newsmedia.am էլ․ օրաթերթում



Պուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода